Աշնան վերջին ամիսը Հայաստանում հարուստ էր քաղաքական ու մշակութային միջոցառումներով։
Ջազի ու խոհանոցի փառատոներ, «ազգային երթ», դրիֆթինգ և հայկական դրամի ծնունդ։
Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է նաև երկրի մարզեր ու հետաքրքիր բիզնես գաղափարների մասին ռեպորտաժներ է արել «հարբած պանիրների» ու հայկական նժույգների ցեղատեսակի վերականգման թեմաներով։
Մենք եղել ենք նաև Երևանի քանդված ճոպանուղում և ծանոթացել ենք Մեծամոր ատոմակայանի աշխատանքին։

1/22
© Sputnik / Aram Nersesyan
«Չորս ձեռքով ընթրիքն» ու վարպետության դասերը Yerevan Food Fest-ի հետաքրքիր մի մասն էին։ Միջոցառման հյուրը Նիդեռլանդներից ժամանած շեֆ խոհարար և ռեստորանատեր Էդվին Սոմանգն էր։ Նրա ռեստորանը «Միշլեն» աստղ ունի։

2/22
© Sputnik / Aram Nersesyan
«ԱՊՀ թոփ մոդել 2018» մրցույթը ոչ ոքի անտարբեր չթողեց։ Հայաստանի ներկայացուցիչ Եվա Բաղդասարյանի դեմքը ստվերի տակ է, սակայն ոտքերից էլ կարելի է հասկանալ՝ որքան գեղեցիկ է նա։

3/22
© Sputnik / Asatur Yesayants
Լեգենդար երաժիշտներ Արթուրո Սանդովալն ու Լևոն Մալխասյանը նվագել են Yerevan jazz 2018 փառատոնի բացմանը։ Մթնոլորտն անզուգական էր։

4/22
© Sputnik / Asatur Yesayants
Լեգենդար երաժիշտ, «Գրեմմիի» տասնակի դափնեկիր Արթուրո Սանդովալը նվագեց հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի «Քարավանը»

5/22
© Sputnik / Aram Nersesyan
Директор еревaнского зоопарка Рубен Хачатрян

6/22
© Sputnik / Aram Nersesyan
Այս ամսվա ընթացքում Երևանի կենդանաբանական այգու զեբրին թունավորեցին, մի քանի օր անց էլ կոկորդիլոսը սատկեց։ Թռչունների հետ ամեն ինչ կարգին է։

7/22
© Sputnik / Asatur Yesayants
2019 թվականի աշնանը Երևանում կկայանա մինչև 19 տարեկան պատանիների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Առաջնությանը նախորդում էր ընկերական մրցաշարը, որի ընթացքում առճակատվեցին Գերմանիայի ու Պորտուգալիայի հավաքականները (մինչև 19 տարեկան)։

8/22
© Sputnik / Asatur Yesayants
ԿԲ-ում հայկական տարբեր ժամանակաշրջանների հայկական մետաղադրամների ու թղթադրամների եզակի հավաքածու կա։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցեց հայկական դրամի հոբելյանին։ «Անկախ» դրամը 25 տարեկան դարձավ։

9/22
© Sputnik / Aram Nersesyan
Սոնա և Աշոտ Միքայելյանները Գեղարքունիքում ապրող պանրագործների երեխաներն են։ Ծնողները հենց նրանց համար են գյուղ տեղափոխվել և էկոլոգիապես մաքուր պանիրների արտադրություն սկսել։

10/22
© Sputnik / Asatur Yesayants
Լազարյան ակումբի անդամ Վիտալի Տրետյակովը Ծիծեռնակաբերդում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

11/22
© Sputnik / Asatur Yesayants
Վերադարձ ապրիլ։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հիշեց «թավշյա հեղափոխությունը» և կոչ արեց կողմնակիցներին դուրս գալ զանգվածային երթի։ Քայլերթը տևեց 9,5 ժամ։ Մասնակիցները քայլեցին 37,5 կիլոմետր։

12/22
© Sputnik / Aram Nersesyan
Հայաստանում սիրում են արագությունը։ Երևանում «Դրիֆտ շոու» անցկացվեց։

13/22
© Sputnik / Andranik Ghazaryan
Հետաքրքիր է՝ ինչ է մտածում տղամարդը այն պահին, երբ 2018 թվականի եզրափակիչ դրիֆթի մասնակիցները մրցում են սպորտային մեքենաներով։ Գուցե քաղաքականությա՞ն մասին։

14/22
© Sputnik / Aram Nersesyan
«Հին Երևան» նախագծի շրջանակում ընթացող շինարարություն։ Փաշինյանը շինհրապարակ է այցելել ու փորձել հասկանալ՝ ինչն է խնդիրը։

15/22
© Sputnik / Asatur Yesayants
Հայ ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը աշխարհի չեմպիոն դարձավ՝ միանգամից երկու ռեկորդ սահմանելով։

16/22
© Sputnik / Aram Nersesyan
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ցույց տվեց՝ ինչ պայմաններում է մարզվում։

17/22
© Sputnik / Aram Nersesyan
«Ի՞նչ։ Որտե՞ղ։ Ե՞րբ» խաղի առաջնությունն անցկացրին Հայաստանում։ Ներկա էին ակումբի ամենահայտնի խաղացողները, որոնց շարքում էր Մաքսիմ Պոտաշովը։

18/22
© Sputnik / Aram Nersesyan
Մարտունեցի ձիաբույծ Տիգրան Բաղիշջանյանը գրավում է զբոսաշրջիկներին ձիավարություններով։ Նրան հաջողվել է համատեղել երազանքն ու բիզնեսը։ Այսօր նա արդեն ինը նժույգ ունի։

19/22
© Sputnik / Asatur Yesayants
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղավ Երևանի ճոպանուղու կայանում։ Իրավիճակն անմխիթար է։ Դժվար է հավատալ, որ դեռ 2004 թվականին ճոպանուղին գործում էր։

20/22
© Sputnik / Aram Nersesyan
Վերջերս Հայաստանում արդիական են դարձել ԼԳԲՏ-համայնքի ներկայացուցիչների ու նրանց հակառակորդների կռիվները։ Վերջիններս բողոքի ակցիա էին կազմակերպել ու պահանջում էին արգելել գեյ-քարոզչությունը։

21/22
© Sputnik / Asatur Yesayants
Նայելով այս նկարին դժվար է հավատալ, որ հետին ֆոնին դեռևս ԽՍՀՄ տարիներին կառուցված ատոմային էլեկտրակայան է։

22/22
© Sputnik / Asatur Yesayants
«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում ներկայացնում են Կրիլովի «Գայլն ու աղվեսը» առակը։ Ծանր տեսարան է։