00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վտանգի հայեցակարգ․ Թուրքիան աչք է դրել Կովկասի վրա ու հարմար պահի կգործի․ Սաֆրաստյան

© Sputnik / Asatur YesayantsXI заседание клуба "Валдай". Рубен Сафрастян
XI заседание клуба Валдай. Рубен Сафрастян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիան վերջին տասնամյակներին զարգացնում է սեփական աշխարհաքաղաքական դպրոցը։ Երկրի ղեկավարությունն ակտիվորեն աջակցում է դրան։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Թուրքիան շարունակում է աշխարհաքաղաքական նպատակներ փայփայել Կովկասի վերաբերյալ, հիմա իրավիճակն Անկարայի համար անբարենպաստ է, բայց հարմար պահին նա կգործի։ Նման կարծիք հայտնեց Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը հայ-ռուսական Լազարյան ակումբի նիստի ժամանակ։

Նա հիշեցրեց, որ Թուրքիան վերջին տասնամյակներում զարգացնում է սեփական աշխարհաքաղաքական դպրոցը։ Երկրի ղեկավարությունն ակտիվորեն աջակցում է դրան։

Генерал-лейтенант ВС, советский и армянский военачальник Норат Григорьевич Тер-Григорянц, заместитель председателя Национального Конгресса западных армян. - Sputnik Արմենիա
Հայաստանը ոսկոր է թուրք–ադրբեջանական միության կոկորդում. Տեր–Գրիգորյանց

«Մենք ծանոթ էինք ԱԳՆ նախկին ղեկավար և նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի աշխարհաքաղաքական տեսակետներին, նրա «Աշխարհաքաղաքական խորության հայեցակարգին»։ Դրա հիման վրա է ստեղծվել նոեօսմանիզմի հայեցակարգը։ Բայց Դավութօղլուի հայեցակարգն այն ուղու կվինտէսենցիան է, որն անցել է Թուրքիայի աշխարհաքաղաքական միտքը վերջին տարիներին», - ասաց Սաֆրաստյանը։

Այսպես, 80-ականների վերջին Թուրքիայի գխավոր շտաբի ակադեմիայի հիմքում հայտնվել է Թուրքիայի ՌՕՈՒ հետախուզության ապագա ղեկավարի հեղինակած հայեցակարգը։ Սաֆրաստյանն այն անվանում է «վտանգի հայեցակարգ»։ Փաստաթղթի հեղինակը Թուրքիան տեսնում է բոլոր կողմերից շրջապատված թշնամի պետություններով։ Ընդ որում, Թուրքիան առավել մեծ վտանգ էր տեսնում ԽՍՀՄ-ի կողմից։

Մի քանի տարի անց` 90-ականների սկզբին, հայտնվեց «Կենտրոնական գերտերության հայեցակարգը»։ Նրա հեղինակները մի խումբ քաղաքագետներն էին, այդ խումբը կառուցվել էր այն գաղափարի շուրջ, որ Թուրքիան կենտրոնական գերտերություն է, քանի որ նրա տարածքում են գտնվում Բոսֆորի և Դարդանելի նեղուցները, և Թուրքիան կարող է ցանկացած պահի փակել դրանք։ 90-ականների կեսերին Թուրքիայում ստեղծվել է նոր դոկտրին՝ «Աշխարհում թուրքերի բացառիկ դերի հայեցակարգը»։

Ибрагим Калын - Sputnik Արմենիա
«Մենք Հայաստանի հանդեպ որևէ նախապաշարմունք չունենք». Էրդողանի խոսնակ

Այդ գաղափարախոսությունը հիմնվել է այն մտքի վրա, որ Թուրքիան գերիշխող է հարևան տարածքների, այսինքն՝ հարևան երկրների նկատմամբ։ Հայեցակարգի հեղինակների գաղափարի համաձայն`Թուրքիան իր աշխարհաքաղաքական դիրքի շնորհիվ կարող է ազդեցություն ունենալ Կովկասի, Բալկանների և Մերձավոր Արևելքի վրա։ Նոր հայեցակարգում արձանագրվել է նաև Թուրքիայի կենտրոնական դերը թուրքական աշխարհի համախմբման մեջ։ Ինչ վերաբերում է Դավութօղլուի դոկտրինին, ապա այն ներառել է իր մեջ վերոհիշյալ հայեցակարգերը։

«Ժամանակակից Թուրքիայի աշխարհաքաղաքական միտքը լիովին սպասարկում է Ռեջեփ Էրդողանի կառավարության հավակնությունները և նկրտումները։ Երկրում հիմա ստեղծվել է «Նոր Թուրքիա» ուղեղային կենտրոնը, որն առատորեն ֆինանսավորվում է պետության կողմից և քաղաքագիտական ուղի հարթում տարածաշրջանում Անկարայի գործողությունների համար»,- ասաց Սաֆրաստյանը։

Նրա խոսքով՝ ներկա պահին Թուրքիան շահագրգռված չէ Հարավային Կովկասում իր քաղաքականությունն ակտիվացնելու մեջ, քանի որ խճճվել է Սիրիայում։ Բայց սա չի նշանակում լուրջ ծրագրերի բացակայություն։ Բարենպաստ պահին այդ ծրագրերը կրկին կարող են արդիականացվել։

Լրահոս
0