Tallinn Troph–ում Սլավիկ Հայրապետյանը 209,58 միավոր է ստացել և հայտնվել 4-րդ հորիզոնականում։ Առաջին տեղում ռուսաստանցի Մաքսիմ Կովտունն է` 247,55 միավորով, երկրորդում` ամերիկացի Վինսենտ Չժոուն` 234,25 միավորով, երրորդը` ռուսաստանցի Անտոն Շուլեպովը` 230,30 միավորով։
Հայրապետյանն այս տարվա հունվարին մասնակցել էր գեղասահքի Եվրոպայի առաջնությանը և զբաղեցրել 15-րդ հորիզոնականը։