ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Գործարար, հասարակական գործիչ Միխայիլ Բաղդասարովը չգիտի` կվերադառնա հայկական բիզնես շուկա, թե ոչ։ Այսօր Երևանում Լազարյան ակումբի առաջին նիստի բացումից առաջ նա այս մասին ասաց լրագրողներին։
«Բարդ հարց է` կվերադառնամ հայկական բիզնես, թե ոչ։ Միանշանակ չեմ կարող ասել, տեսնենք` ինչպես կդասավորվի իրավիճակը»,– ասաց Բաղդասարյանը։
«Իրականում ի՞նչ տեղի ունեցավ «Արմավիա» ընկերության հետ» հարցին ի պատասխան նա նշեց, որ այդ հարցը դեռ ուսումնասիրվում է։
«Ընկերությունը փակեցին։ Պատճառները չգիտեմ։ «Արմավիայի» փակվելուց հետո ամեն ինչ իներցիայով գնաց, մյուս բոլոր հաջողակ բիզնեսները «Արմավիայի» գերի դարձան»,– ասաց Բաղդասարովը։
Նա նշեց, որ այժմ Հայաստանում փոփոխություն է կատարվում տնտեսական և քաղաքական դաշտերում, ամեն ինչ «վերակառուցվում է»:
Հիշեցնենք, որ Հայաստանն ազգային ավիափոխադրողից զրկվել է 2013 թվականին` «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո: