00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ռուսական ներկայությունը զիջում է ամերիկյանին. Ռոման Բաբայան

© Sputnik / Asatur YesayantsРоман Бабаян на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн
Роман Бабаян на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի լրագրողը կարծում է, որ Հայաստանում տարեցտարի նվազում է այն քաղաքացիների քանակը, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման օգտին։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանը զիջում է Ամերիկային հետխորհրդային երկրների հասարակությունների հետ արդյունավետ աշխատանքի հարցում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանում հայ-ռուսական «Լազարյան ակումբի» նիստին մասնակցող հայտնի լրագրող Ռոման Բաբայանը։

««Ժողովրդավարության պաշտպանության» ամերիկյան հիմնադրամներն ակտիվ գործում են Հայաստանում։ Դա և՛ USAID–ին է, և՛ «Ժողովրդավարության ազգային հիմնադրամը» (NED)։ Եվ մենք տեսնում ենք, որ Հայաստանում տարեցտարի նվազում է այն քաղաքացիների թիվը, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման օգտին», – ասաց նա։

Роберт Кочарян на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգածության կարիք ունեն. Ռոբերտ Քոչարյան

Միևնույն ժամանակ Բաբայանը նկատում է, որ խնդիրն այս դեպքում Հայաստանի նոր իշխանությանը չէ, քանի որ դաշնակիցներին Ռուսաստանից անջատելու միտումներն ավելի վաղ են ներդրվել։ Նրա խոսքով` միաժամանակ Ռուսաստանը բավարար ջանքեր չի գործադրում հետխորհրդային երկրներում իր ներկայությունն ամրապնդելու համար։

«Ռուսաստանը դոփում է տեղում, ընդ որում` վաղուց։ Ես բոլոր հարթակներում ասել եմ. ինչպես է ստացվում, որ 70 տարի ապրում էինք մի երկրում, խոսում էինք մեկ լեզվով, շուրջբոլորը ընկերներ ու բարեկամներ էին, և հետո հանկարծ հայտնվում են ինչ-որ ամերիկացիներ և Ռուսաստանի պատմական պատասխանատվության գոտուց մեկը մյուսի հետևից արմատախիլ անում երկրները ։ Նրանք համակարգված են գործում, իսկ մենք ոչինչ չենք անում», – ավելացրեց մեր զրուցակիցը։

Ռոման Բաբայանը շատ զարմացած և վշտացած էր ակումբի նիստին նոր իշխանության ներկայացուցիչների բացակայությունից։ Լազարյան ակումբը մի սեղանի շուրջ էր հավաքել հեղինակավոր փորձագետների, իրենց գործի վարպետներին, ռուսական փորձագիտական հանրության գրեթե բոլոր կարկառուն ներկայացուցիչներին, սակայն Փաշինյանի թիմից գրեթե ոչ մեկ չկար։

И.о. премьер-министра Никол Пашинян ответил на вопросы журналистов во время прогулки по Старому Еревану (23 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ռուսական ընկերությունը Հայաստանում շուրջ 300 մլն դոլարի ներդրում կանի. Փաշինյան

«Սա հիանալի լրացուցիչ հարթակ կլիներ միմյանց լսելու համար։ Բայց այստեղ ՀՀ իշխանության ներկայացուցիչ չկա, և դա ինձ վշտացնում է։ Չէ՞ որՓաշինյանն ամեն քայլափոխի ասում է, թե Ռուսաստանը Հայաստանի բարեկամն ու ռազմավարական գործընկերն է։ Սակայն նրա ներկայացուցիչներից որևէ մեկը չի եկել այսօր», – ասաց Բաբայանը։

Լրագրողին անձամբ հետաքրքիր կլիներ զրուցել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ։ Բաբայանը հիմա ֆիլմ է նկարահանում Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին։ Նա մի քանի անգամ փորձել է հարցազրույց վերցնել Փաշինյանից, ով այն ժամանակ իրադարձությունների առանցքում էր, բայց ապարդյուն։

«Ռոբերտ Քոչարյանը համաձայնել է ինձ հարցազրույց տալ։ Նրան իմ տված հարցերից շատերը դուր չեն գալիս, սակայն նա ամեն դեպքում համաձայնել է պատասխանել։ Մենք հարցազրույց ենք ձայնագրել նաև մահացածների բարեկամների հետ։ Սակայն ո՛չ Փաշինյանը, ո՛չ Լևոն Տեր–Պետրոսյանը չցանկացան կոնտակտի դուրս գալ», – բողոքեց լրագրողը։

Հիշեցնենք` 2008 թվականի մարտի 1-2–ին, նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ցույցեր սկսվեցին։ Դրանք ցրելու համար իշխանությունն ուժ կիրառեց։ Գործողությունների ընթացքում 10 մարդ զոհվեց։

 

Լրահոս
0