00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ժամանակն է լուծել խնդիրը». նախագահը պատասխանել է ադրբեջանցի ուսանողի հարցին

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян встретился с преподавателями и студентами университета Отто-фон Герике (29 ноября 2018). Магдебург
Президент Армен Саркисян встретился с преподавателями и студентами университета Отто-фон Герике (29 ноября 2018). Магдебург - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Սարգսյանը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Օտտո-ֆոն Գուերիկեի համալսարանում այսօր հանդիպել է դասախոսների և ուսանողների հետ։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Մենք պետք է փորձենք խնդրին լուծում տալ այսօր, այլապես ձեր և մեր երեխաները տարիներ անց ստիպված են լինելու նույն հարցը տալ։ Այս մասին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասել է  Օտտո-ֆոն Գուերիկեի համալսարանում՝ պատասխանելով ադրբեջանցի ուսանողի՝ Արցախյան հակամարտության թեմայով հարցին:

Президент Армен Саркисян встретился с канцлером Германии Ангелой Меркель (28 ноября 2018). Берлин - Sputnik Արմենիա
Անգելա Մերկելը շատ լավ հիշողություններ ունի Հայաստան կատարած իր վերջին այցից

Նա շեշտել է, որ ողբերգություն է այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում: Չեմ ցանկանում հետ գնալ դեպի պատմություն:

«Հայաստանն ունի նոր կառավարություն և նոր սահմանադրություն: Ես պետության գլուխն եմ, սակայն կառավարության ղեկավարը չեմ: Հիմա Հայաստանը նման է Գերմանիային: Սահմանադրությամբ կառավարության ղեկավարը պետք է բանակցի Իլհամ Ալիևի հետ: Իմ դերակատարումը կարող է լինել խորհուրդներ տալը»:

Ուզում եմ մի կարևոր բան շեշտել. մարդիկ են մահացել ոչ միայն Ադրբեջանում, այլև Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում: Կարծում եմ՝ պետք է անենք հնարավոր ամեն բան՝ ստեղծելու արդար և խաղաղ միջավայր խնդրին լուծում տալու համար:

Արդյո՞ք դա հեշտ է տրվելու՝ ոչ: Սակայն մենք պետք է փորձենք դա անել այսօր, այլապես ձեր և մեր երեխաները տարիներ անց ստիպված են լինելու նույն հարցը տալ։

Ուստի ժամանակն է լուծել խնդիրը»։

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Օտտո-ֆոն Գուերիկեի համալսարանում այսօր հանդիպել է դասախոսների և ուսանողների հետ։

Президент Армен Саркисян посетил Фонд Бертельсманн (28 ноября 2018). Берлин - Sputnik Արմենիա
Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ Սարգսյան

Խոսելով երիտասարդ լինելու կարևորության և առավելությունների մասին՝ նախագահ Սարգսյանը ասել է, թե մարդիկ սկսում են ծերանալ այն ժամանակ, երբ դադարում են սովորել, դադարում են ուրախանալ նոր բացահայտումներով  և դադարում են հայտնաբերել ու հայտնագործել:

«Ի՞նչ է նշանակում լինել երիտասարդ: Կարծում եմ՝ այստեղ խնդիրը տարիների քանակը չէ: Վստահ եմ, ձեզնից յուրաքանչյուրը հանդիպել է մարդկանց, ովքեր 16 կամ 20 տարեկան են, բայց արդեն շատ տարեց են, հետաքրքրված ու ակտիվ չեն: Եվ միաժամանակ տեսել եք 60, 70 կամ 90 տարեկան մարդկանց, ովքեր լի են կյանքով: Երիտասարդության ցուցիչներից է ֆիզիկական ակտիվությունը: Որքան ավելի ակտիվ կյանքով ենք ապրում, այնքան ավելի երիտասարդ ենք:

Կարևոր է ամեն օր սովորել նոր բան:

Ժամանակը հարաբերական է և կախված է յուրաքանչյուրի արագությունից:

Մեր ձեռքերում է՝ լինել երիտասարդ ու ապրել լիարժեք կյանքով՝ անկախ տարիքից:

21-րդ դարը երիտասարդների ժամանակն է:

Ինչո՞ւ է կարևոր լինել երիտասարդ 21-րդ դարում:

Ситуация с мигрантами в Гамбурге - Sputnik Արմենիա
Եվրոպան քաղցր չէ, կամ հայ միգրանտների երազն ու դառը իրականությունը

21-րդ դարը տարբեր է լինելու: Ես ավարտում եմ իմ գիրքը, որը կոչվում է «Համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագիծը»: Սա չի նշանակում, որ մենք քվանտային ֆիզիկայի օրենքներն ենք կիրառելու այդ ամենը նկարագրելու համար: Սա ենթադրում է, որ իրադարձությունները, քաղաքականությունը չեն լինելու դասական ձևով: Աշխարհում այսօր տեղի ունեցող իրադարձությունները դրա ապացույցն են:

21-րդ դարը երիտասարդների ժամանակաշրջան է, 21-րդ դարը դուք կառավարելու եք ամբողջովին այլ կերպ, քան մենք ենք արել նախկինում: Հուսով եմ, որ բոլորդ կշարունակեք երիտասարդ մնալ»,-ասել է Արմեն Սարգսյանը:

Հանրապետության նախագահը պատասխանել է մասնակիցների հարցերին
«Ժամանակն է լուծել խնդիրը». նախագահը պատասխանել է ադրբեջանցի ուսանողի հարցին - Sputnik Արմենիա
Հանրապետության նախագահը պատասխանել է մասնակիցների հարցերին
Նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել, ներկաների Հայաստան այցելելու պարագայում, ուրախությամբ ցույց տալ, որ այն իսկապես 21-րդ դարի երկիր է, որը շատ արագ է ընթանում՝ չունենալով մեծ բնական պաշարներ, սակայն՝ մարդկային մեծ ներուժ և լավ կրթություն:

«Հայաստանը տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար է:

Այս ամենը երկրի ուժն է, ուժը փոքր պետության, բայց համաշխարհային ազգի», եզրափակել է Արմեն Սարգսյանը։

Լրահոս
0