ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Ղազախական ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Գրիգորի Բաբայանը խոստացել է ներքնազգեստով վազել քաղաքում, եթե նրա ակումբը հաղթանակ տանի Եվրոպայի լիգայում։
Կիևի «Դինամոյի» հետ խաղի նախօրեին Sports.kz կայքին տված հարցազրույցում Բաբայանը խոստովանել է, որ իր թիմում բացակայում է խաղային տոնուսը, բայց ֆուտբոլիստներն ամեն դեպքում կփորձեն հաղթանակ կորզել։
Պարբերականի թղթակիցը նշել, որ շատ մարզիչներ կատակով գրազ են գալիս, որպեսզի ոգեշնչեն խաղացողներին և իրենք իրենց։ Լրագրողն առաջարկել է Բաբայանին միասին ներքնազգեստով վազել Աստանայի փողոցներով, եթե «Աստանան» դառնա Եվրոպայի լիգայի չեմպիոն։
Բաբայանը համաձայնել է լրագրողի տարօրինակ առաջարկին։ Մինչև Եվրոպայի լիգա եզրափակիչ դեռ շատ ժամանակ կա. այն տեղի կունենա 2019թ–ի մայիսի 29–ին։