ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 28-ին, մահացել է ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անձնական լուսանկարիչ Մարտին Շահբազյանը:
Նրա մահվան մասին Facebook սոցիալական ցանցում գրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը։
Շահբազյանը մահացել է 78 տարեկանում։
Մահվան պատճառն առայժմ հայտնի չէ։
Sputnik Արմենիայի խմբագրակազմը ցավակցում է լուսանկարչի հարազատներին ու մտերիմներին։
Ինչպես է ՀՀ նախագահի լուսանկարիչը խորհուրդներ տվել ադրբեջանցի գործընկերներին
Շահբազյանը ծնվել է 1940թ. հունիսի 25-ին Երևանում: 1958թ.-ին ավարտել է Նար-Դոսի անվան միջնակարգ դպրոցը: Սկսած 6-րդ դասարանից` հաճախել է Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների պալատի լուսանկարչական խմբակ: Դպրոցն ավարտելուց հետո, որպես արտահաստիքային թղթակից, համագործակցել է Հայաստանի մի շարք լրատվամիջոցների հետ:
Մի լուսանկարի պատմություն. ինչո՞ւ Ժակ Շիրակը հայկական լավաշը ձեռքն առնելիս բացականչեց
1966թ.-ից հաստիքային ֆոտոլրագրողի կարգավիճակով աշխատել է «Ռյա Թազա», «Հայրենիքի ձայն» և «Կոմունիստ» թերթերում: 1974-76թթ.-ին աշխատել է «Նովոստի» մամուլի գործակալության Հայաստանի մասնաճյուղում` որպես սեփական թղթակից:
Մի լուսանկարի պատմություն. գետաձին դուրս է եկել երևանյան զբոսանքի
1976-2001թթ.-ին աշխատել է «Արմենպրես» գործակալությունում:
2001-2018թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակի ֆոտոթղթակիցն էր: Բազմիցս մասնակցել է միջազգային, միութենական ու հանրապետական ցուցահանդեսների, երեք անգամ ճանաչվել է ՏԱՍՍ-ի լավագույն լուսանկարիչ:
Մի լուսանկարի պատմություն. Մարշալ Բաղրամյանը չգիտեր, որ մետրոյի կայարանը կոչվելու է իր անունով
1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված լուսանկարը Reuters գործակալության կողմից արժանացել է «Տարվա լավագույն լուսանկար» մրցանակին: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի մի շարք երկրներում: