ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. ԵԱՏՄ միջկառավարական խորհրդին Հայաստանից կմասնակցի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։
Այս մասին նա գրել է ֆեյսբուք սոցիալական կայքի իր էջում։
«Վարչապետի որոշմամբ փոխարինելու եմ նրան իր արձակուրդի ընթացքում։ Ներկայացնելու եմ Հայաստանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում»։
Նշենք, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի այս նիստը թվով 15–րդն է։ Այս տարի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդը ղեկավարում է Ռուսաստանը։ 2019թ.–ին նախագահությունը կանցնի Հայաստանին։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով արձակուրդ է վերցրել։