00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բեռնարդո Բերտոլուչիի հայտնիության ուղին. ռեժիսորի հինգ լավագույն ֆիլմերը

© AFP 2024Итальянский кинорежиссер Бернардо Бертолуччи получает специальный приз за свой фильм "Последний император" от актеров Анук Эме и Роберта Де Ниро во время 40-го Каннского кинофестиваля (7 мая 1987). Канны
Итальянский кинорежиссер Бернардо Бертолуччи получает специальный приз за свой фильм Последний император от актеров Анук Эме и Роберта Де Ниро во время 40-го Каннского кинофестиваля (7 мая 1987). Канны - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գոդարի և Պազոլինիի հետևորդ Բերտոլուչին իր կինեմատոգրաֆիական գործունեությունը սկսել է անցած դարի 60-ականներին, սակայն 1970 թվականին նրան համաշխարհային հայտնիություն բերեց «Կոնֆորմիստ» ֆիլմը։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Իտալական La Repubblic թերթը նոյեմբերի 26-ին տեղեկացրեց, որ Հռոմում, երկարատև հիվանդությունից հետո, մահացել է իտալացի ռեժիսոր, դրամատուրգ, բանաստեղծ Բեռնարդո Բերտոլուչին։

Итальянский режиссер Бернардо Бертолуччи на 11-ом Римском кинофестивале (15 октября 2016). Рим - Sputnik Արմենիա
Մահացել է աշխարհահռչակ ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին

«Օսկար», «Ոսկե գլոբուս» և «Սեզար» մրցանակների դափնեկիրը 2014 թվականին Նոբելյան մրցանակակիրների գագաթաժողովի Խաղաղության մրցանակ ստացավ` մարդու իրավունքների պաշտպանության գործում իր ունեցած ներդրումի համար։

Գոդարի և Պազոլինիի հետևորդ Բերտոլուչին իր կինեմատոգրաֆիական գործունեությունը սկսել է անցած դարի 60-ականներին, սակայն նա համաշխարհային հայտնիություն վաստակեց 1970 թվականին, «Կոնֆորմիստ» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո։

Sputnik Արմենիան ընտրել է մեծ ռեժիսորի 5 կուլտային ֆիլմերը, որոնք անջնջելի հետք են թողել կինեմատոգրաֆիայի պատմության մեջ։

«Կոնֆորմիստ» (1970)

Բեռնարդո Բերտոլուչիին հայտնիություն բերած ֆիլմը պատմվում է մի հերոսի անունից, որին գերմանացիները հանձնարարել են կազմակերպել փարիզեցի պրոֆեսոր–հակաֆաշիստի, իր նախկին ուսուցչի, սպանությունը։

«Վերջին տանգոն Փարիզում» (1972)

Ֆիլմ, որը գլխավոր դերակատար Մարլոն Բրանդոն «ատում» էր, քանի որ ռեժիսորը բառացիորեն տակնուվրա էր արել դերասանի հոգին` ամբողջ աշխարհի առաջ մերկացնելով նրա հոգու ամենանուրբ լարերը։ Ֆիլմը, որը մի շարք երկրներում արգելված էր «պոռնոգրաֆիա» մակագրությամբ, պատմում է մեծահասակ տղամարդու և երիտասարդ կնոջ սիրավեպի մասին և ցուցադրում անիրականանալի հույսերի ողբերգությունը։

«20–րդ դար» (1976)

Անկախ ամեն ինչից և ի հեճուկս շատերի, երկու տղամարդիկ (Ռոբերտ Դե Նիրոյի և Ժերայր Դեպարդիեի մարմնավորմամբ) պահպանում են ամուր ընկերությունը Իտալիայում XX–րդ դարի սկզբին արագ փոփոխվող քաղաքական իրավիճակի ֆոնին։

«Վերջին կայսերը» (1987)

Ռեժիսոր և սցենարիստ Բերտոլուչիի 9 «Օսկարի», 4 «Ոսկե գլոբուսի» և «Սեզարի» արժանացած ֆիլմը պատմում է Չինաստանի վերջին կայսեր Պու Իի կյանքի և մահվան գեղեցիկ պատմությունը։ Նկարահանումներից մի քանի տարի առաջ ռեժիսորը սկսել է մանրակրկիտ ուսումնասիրել Չինաստանի պատմությունը։

«Երազողները» (2003)

Երեք ուսանող ինքնատիպ սեռական հեղափոխություն են իրականացրել Փարիզի բնակարաններից մեկում։ 60-ականների ուսանողական խռովությունների ֆոնին հերոսները բնակարանում սիրո և կինոյի կղզյակ են ստեղծել։ Համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասականներին իրենց հարգանքը մատուցելով` հերոսները ողջ ֆիլմի ընթացքում իրենց սիրո կղզյակում փակվելով, օրեր շարունակ ֆիլմեր են դիտում։

Լրահոս
0