Արքաները «հալեցրին» սառույցը. Երևանում ցուցադրեցին «Ախթամարը» և Պլյուշչենկոյի սառցե շոուն
Արքաները «հալեցրին» սառույցը. Երևանում ցուցադրեցին «Ախթամարը» և Պլյուշչենկոյի սառցե շոուն
Sputnik Արմենիա
Երևանում տեղի ունեցավ «Ախթամար» սառցային շոուի և Եվգենի Պլյուշչենկոյի նոր շոու ծրագրի համաշխարհային պրեմիերան։ Գեղասահորդների անմոռաց ելույթների կադրերը դիտեք... 26.11.2018, Sputnik Արմենիա
Երևանում տեղի ունեցավ «Ախթամար» սառցային շոուի և Եվգենի Պլյուշչենկոյի նոր շոու ծրագրի համաշխարհային պրեմիերան։ Գեղասահորդների անմոռաց ելույթների կադրերը դիտեք Sputnik Արմենիայի նյութում։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Երևանում կայացավ «Ախթամար» սառցային շոուի և Եվգենի Պլյուշչենկոյի «Kings on ice» նոր ծրագրի համաշխարհային պրեմիերան, որին մասնակցեցին գեղասահքի աստղերը։
Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Իրինա Սլուցկայան և ոչ պակաս հայտնի գեղասահորդներ Արթուր Դմիտրիևը, Անաստասիա Մարտյուշևան, Կոնստանտին Գավրինը ներկայացրին «Ախթամարի» հավերժ սիրո ողբերգական պատմությունը։ Հայ հանդիսատեսին ներկայացվեց ուշագրավ շոու` վառ համարներով, օդային ակրոբատիկայով և կոմպոզիտոր Ալեքսեյ Գալինսկու երաժշտությամբ։
Ծրագրի երկրորդ մասը` «Kings on ice»–ը, ավելի հետաքրքիր էր դասական գեղասահքի տեսանկյունից։ Ելույթների և երաժշտության բազմազանությունն անտարբեր չթողեցին նույնիսկ ամենաքմահաճ հանդիսատեսին։
Շոուն ավելի գունեղ դարձրին Արթուր Դմիտրիևի քառակի տուլուպը, Տատյանա Ռոզինովայի և Քսենյա Կորոբկովայի զուգապարը` Մայքլ Ջեքսոնի երաժշտության տակ, «Կարապի լիճ» հումորային համարը։
Հանդիսատեսը յուրահատուկ ջերմությամբ դիմավորեց Սլավիկ Հայրապետյանին։ Ավելի վաղ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա պատմել էր, որ իրեն մարզում են ծնողները` Սամվել և Արմին Հայրապետյանները։
Երեկոյի ամենաաստղային պահը դարձավ Պլյուշչենկոյի ելույթը։ Նա սահեց Էդվին Մորտոնի «Magic Stradivarius» և Խոսե Կարերասի «En Aranjuez con tu amor» ստեղծագործությունների տակ։ Երկու ելույթներն էլ առատ էին անթերի ցատկերով, պտույտներով։