00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ռեստորանները 1 օրով կփակվեն. կառավարությունը «տնային աշխատանքը» չի կատարել

© Sputnik / Anahit BalasanyanИнтерьер ресторана
Интерьер ресторана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում գործող ռեստորանների տերերն իշխանությունից պահանջում են վերանայել հարկային օրենսդրությունը։ Նրանք վստահեցնում են` եթե հարկային բեռը չթեթևանա, ապա գնաճն անխուսափելի կլինի։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի ռեստորանները պատրաստ են փակել իրենց դռները` ի նշան շրջանառության հարկի դեմ բողոքի։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Հայկական ռեստորանների միություն» խմբի համակարգող Աշոտ Բարսեղյանը։

2018 թվականի հուլիսի 1-ից արտոնագրային վճարը (մեկ քմ–ից հարկվող գումար) փոխարինել են 6%–անոց շրջանառության հարկով։ 2019 թվականի հունվարի 1-ից հարկը կբարձրանա մինչև 8%, իսկ 2020 թվականից` մինչև 10%։

«Մենք բողոքում ենք հարկային այդ բեռի դինամիկայի դեմ, որը փորձում են փաթաթել ռեստորանային բիզնեսով զբաղվողներին։ Նրանք 6%–անոց շրջանառության հարկ են մտցրել, մենք մի կերպ հարմարվում ենք դրան։ Սակայն անընդունելի է, որ հունվարի 1-ից հասնի 8%–ի, իսկ հետագայում` 10%–ի», – ասաց Բարսեղյանը։

Նրա խոսքով` ռեստորանատերերը դեռ ամռանն էին տրտնջում, բայց մի կերպ հաշտվեցին և աստիճանաբար փորձում են ընտելանալ։ Սակայն 8%–անոց նոր փորձությանը հաստատ չեն դիմանա։ Եթե որոշումը չվերանայեն, ապա գները` ջրից մինչև ուտեստներ, անխուսափելիորեն կբարձրանան բոլոր հաստատություններում։

Заседание Национального Собрания РА (1 ноября 2018). Ереван  - Sputnik Արմենիա
Հայաստանում էլիտար տների ու թաղամասերի բնակիչներն «էլիտար» հարկեր կվճարեն

Ռեստորանատերերերն ի նշան բողոքի պատրաստ են մեկ օրով փակել իրենց հաստատությունների դռները։ Օրը կընտրվի Ասոցիացիայի համատեղ նիստի ժամանակ, այս պահին հայտնի է միայն, որ ակցիան կանցկացվի դեկտեմբերին։

«1.5 տարվա ընթացքում նրանք մի քանի անգամ մեծացնում են հարկային բեռը` զուգահեռաբար խստացնելով բիզնեսի նկատմամբ վերահսկողությունը։ Մենք վերահսկողության դեմ չենք, սակայն դեմ ենք հարկերի բարձրացմանը», – ասաց Բարսեղյանը։

Այս ամենը կհանգեցնի շրջանառության նվազման, աշխատատեղերի կրճատման ու ռեստորանատերերի անվճարունակության։ «Արդյո՞ք կառավարությունը պատրաստ է դրան»,– ասաց Բարսեղյանը։

Նա ընդգծեց, որ կառավարությունը խոստացել էր շուկաները ժամանակակից հսկիչ–դրամարկղային սարքերով ապահովել, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։ Այժմ ռեստորատորները չեն կարողանում ֆիքսել իրենց ծախսերը, քանի որ շուկայում ոչ ոք ՀԴՄ չի տրամադրում։

Բանն այն է, որ հաշվանցում կարելի է անել միայն հաշիվ ապրանքագրերով հաստատված գնումներից։ Այսօր դա անելն անհնար է, քանի որ ծախսերի առյուծի մասը բաժին է ընկնում սննդամթերքին, որի գնման ժամանակ ՀԴՄ–ներ պարզապես չեն տրամադրում։

«Նրանք ճնշում են ռեստորաններին, բայց ոչ շուկաներին` այդպիսով խուսափելով կատարել իրենց «տնային աշխատանքը»», – ասաց Բարսեղյանը։

Ասոցիացիան պահանջում է հարկային տոկոսադրույքի փոփոխություն չանել մոտակա հինգ տարիներին։ Ռեստորանների շահույթը 10-15% է կազմում, այլ ոչ թե 30%, ինչպես կարծում է ՊԵԿ–ը։ Բարսեղյանը նշեց, որ գների կտրուկ բարձրացումը կվանսի ներքին սպառողին, զբոսաշրջության զարգացմանն ու հատկապես գաստրոտուրիզմին։

Ռեստորանների ներկայացուցիչները վստահ են, որ շրջանառության հարկը չպետք է գերազանցի 3%–ը։

Լրահոս
0