ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի –Sputnik. Ռուսաստանցի մոդել և դերասանուհի Սոֆյա Նիկիտչուկը ներկայացնում է, ինչպես է պետք կրել «սևը», որպեսզի այն ոչ թե սգո, այլ շքեղ տեսք ունենա։
Посмотреть эту публикацию в Instagram
Instagram–ի աստղը պարբերաբար սև զգեստներով իր լուսանկարներն է տեղադրում։ Բաժանորդները չեն կարողանում թաքցնել իրենց հիացմունքը և մեկնաբանություններում գրում են իրենց երևակայության թռիչքների մասին։ 24-ամյա գեղեցկուհու տաբատը և սև կոստյումը հիացմունքի ևս մեկ առիթ են դարձել։
Посмотреть эту публикацию в Instagram
«Հովազ», «Գոնե պիջակն արձակի՛ր», «Հիանալի է», «Սոֆյա, Հոլիվուդ գնա», «Սևազգեստ քո լավագույն կերպարը», – գրել են բաժանորդները։
Մոդելը չի ամաչում նաև բիկինիով լուսանկարներ տեղադրել։ Նրա սևազգեստ բաց ու անկեղծ կերպարը համացանցում սենսացիա է առաջացրել։ Ավելի քան 30 հազար «լայքերը» և մի քանի հազար մեկնաբանությունները երկրպագուների սիրո լավագույն ապացույցն են։ Անկախ նրանից, որ աղջիկը փիլիսոփայել է հոգու կրակի մասին, նրա բաժանորդներին ավելի շատ հետաքրքրել է Սոֆյայի արտաքին տեսքը։
Посмотреть эту публикацию в Instagram
«Կատարյալ ես», «Պայթեցի», «Փայլուն», «Աստվածուհի, Շքեղ կին», «Դու ես տիեզերքը։ Որքան գեղեցիկ է», – գրում են բաժանորդները։
Սոֆյան հիասքանչ տեսք ունի նույնիսկ ամենահամեստ զգեստով։ Սև վերարկուով և հետաքրքիր ակնոցով նրա կերպարը ցուցադրում է, թե ինչպես է պետք ճիշտ կրել «all black»–ը։ Բաժանորդները կարծում են, որ նա նույնիսկ այդ տեսքով է «բոմբ» և «կրակ»։
Посмотреть эту публикацию в Instagram
Իր մարմնի ողջ շքեղությունը և, իհարկե, երկար ոտքերը նա ցուցադրել է Դուբայում` բաց բիկինիով։ Այստեղ սև զգեստը հիրավի զարդարել և նրբագեղություն էր հաղորդել նրա առանց այն էլ հիանալի կերպարին։
Посмотреть эту публикацию в Instagram