ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից` նշելով, որ տվյալները նոյեմբերի 25-ի ժամը 10:15-ի դրությամբ են:
Սյունիքի մարզի Կապան, Քաջարան և Գորիս քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով, Կապան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: