Օգտատեր Դևիդ Սպինոզան YouTube-ում հրապարակել է հազարավոր լուսանկարներից մոնտաժված տեսահոլովակը։
Ամերիկացին ավելի քան 7 տարի ամեն օր նույն դիրքով նկարել է իրեն, որպեսզի կարճ ֆիլմ նկարի իր հասունացման մասին։ Տեսանյութի առաջին կարդում Դևիդը 14 տարեկան է, իսկ վերջին կադրում՝ 21։
Տեսահոլովակի վերջում սելֆիի սիրահարը կանգնած է ընտանիքի հետ։ Տեսանյութն արդեն հազարավոր դիտումներ ունի։ Օգտատերերը գովել են տղային նպատակասլացության համար։