ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Ելիսեյան դաշտերում ցույցի դուրս եկած մարդկանց դեմ։ Այս մասին հայտնում է Sputnik Ֆրանսիան։
«Դեղին բաճկոններ» կոչվող շարժումը Փարիզի կենտրոնում անցկացնում է բողոքի զանգվածային ակցիաներ։ Ֆրանսիայում վառելիքի գների բարձրացման դեմ լայնածավալ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ին։ Դրանց մասնակցել է ավելի քան 287 հազար մարդ։
Explosion sur les Champs-Elyséeshttps://t.co/nvYjX2daJi#GiletsJaunes #24novembre pic.twitter.com/6s6isWmHeJ
— Sputnik France (@sputnik_fr) 24 ноября 2018 г.
Նրանք երգում են Մարսելյեզն ու պահանջում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը։
Բողոքի շարժումը կոչվում է «Դեղին բաճկոններ», որովհետև այդպիսի բաճկոններ են հագնում ֆրանսիական վարորդները։
Բողոքի ակցիաների մասնակիցները փորձում են կոտրել պարիսպները և մտնել ցույցերի համար փակ տարածք՝ Համաձայնության հրապարակ, որտեղից սկսվում են Ելիսեյան դաշտերը։
Իրադարձությունների զարգացումներին կարող եք հետևել Facebook սոցիալական ցանցում Sputnik Արմենիայի էջում։