00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սուլուգունիով ավելի լավ կլիներ...»․ ի՞նչ են «կորցրել» վրացիները Հայաստանում

© Sputnik / Alexandr Imedashvili / Անցնել մեդիապահոցГрузинский "Шотис пури"
Грузинский Шотис пури - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե ձեզ ասեն, որ Հայաստանում վրացի ճրագով էլ չես գտնի, չհավատաք։ Sputnik Արմենիայի թղթակիցը պատմում է Հայաստանում ապրող վրացիների, վրացական համայնքի, գործունեության և այն մասին, թե ինչն է գրավում հարևաններին մեր երկրում։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Իրակլիի (անունը փոխված է) առավոտը սկսվում է մի բաժակ անուշաբույր սուրճով և բրդուճով։ Ուտում է հայկական պանիրն ու հենց նոր թխված «շոթիս պուրին», որը Հայաստանում պարզապես «պուրի» են ասում, և ժպտալով ասում. «Ավելի լավ կլիներ՝ սուլուգունի լիներ, բայց Հայաստանում պետք է հայկական պանիր ուտես»։

Международный конкурс молодых исполнителей Новая волна - 2017 в Сочи - Sputnik Արմենիա
«Ծեր, ալեհեր վրացի» Սոսո Պավլիաշվիլին ծնունդը նշել է Հայաստանում. տեսանյութ

Տղամարդն աշխատանքի է գալիս վաղ առավոտյան, վառում է թոնեն (թոնիր), սկսում է հունցել խմորը և մի քանի հաց թխում, որպեսզի 9։00-ին պատրաստ լինի հաճախորդների գալուն։

«Ապրում եմ Քութայիսիում։ Հայրս փոքր հացի փուռ ուներ, ես նրան մանկուց եմ օգնել։ Վերջերս եմ եկել Երևան, որպեսզի հայ գործընկերներիս վրացական հաց թխել սովորեցնեմ», - պատմում է նա և միաժամանակ գրեթե ամբողջ մարմնով սուզվում թոնրի մեջ։

Իրակլիին իրականություն է վերադարձնում Կախաբերը (անունը փոխված է)։

- Քնեցի՞ր, բիչո (տղա)։
- Վերջ, հանեցի, - ասում է Իրակլին՝ ուղղելով մեջքը։

Կախաբերը, ի տարբերություն Իրակլիի, արդեն մի քանի տարի է՝ Հայաստանում է աշխատում։ Ընտանիքին թողել է Վրաստանում, ինքը եկել է Երևանում աշխատելու։ Ասում է` հայերի մոտ վրացական հացի մեծ պահանջարկ կա։

«Գործերս լավ են։ Միակ մինուսը հարազատների կարոտն է։ Բայց դե հաճախ եմ գնում։ Լավ գիտեք` էստեղից Թբիլիսի հինգ ժամվա ճանապարհ է», - ժպիտով պատմում է Կախան, որը երեք երեխա ունի։ Ավագ որդին իրավաբանություն է սովորում։ Կախան գոհ է հայաստանյան կյանքից և հայերից։ Ասում է` չէր սպասում, որ այստեղ նման ընդունելություն ու նման վերաբերմունք կտեսնի։

Կոտրելով կարծրատիպերը

Վրաստանում կարծիք կա, թե Հայաստանում վրացիներ գրեթե չկան։ Բայց ի զարմանս շատերի՝ 1996թ-ից Երևանում նույնիսկ վրացական համայնք է գործում, որի հիմնադիրը երկրի ամենահայտնի կանանցից մեկն է՝ ֆիզիկոս Թինա Ասատիանին։

Мариам Пхакадзе играет инструментальную композицию Арцах - Sputnik Արմենիա
Ինչպես է վրացի աղջիկն «Արցախ» ստեղծագործությունը նվագում. տեսանյութ

«1996թ-ին մենք՝ վրացիներս և Վրաստանի հայերը, հիմնեցինք «թբիլիսցիների ակումբը»։ Ավելի ուշ Թինա Ասատիանիի ղեկավարությամբ հիմնեցինք Հայաստանի վրացական համայնքը։ Թինան ղեկավար դարձավ, ես՝ օգնական։ Հայաստանի համար այդ ծանր տարիներին զբաղվեցինք բարեգործությամբ», - Sputnik Արմենիային թղթակցին պատմում է Հայաստանում վրացական համայնքի ղեկավար Սվետլանա Նամչևաձեն։

Ավելի ուշ նախագահին կից ստեղծվել է համակարգող խորհուրդ, որը միավորել է բոլոր էթնիկ փոքրամասնություններին։ Նամչևաձեն համայնքը գլխավորում է 2005թ-ից` Ասատիանիի մահից հետո։ Այստեղ սովորեցնում են վրացերեն, երգ ու պար, համատեղ ջանքերով հրատարակվում է հայերեն և վրացերեն թերթ։

«Համայնքում մոտ 200 մարդ կար, բայց ժամանակի հետ թիվը նվազում է։ Մեծ մասը ԽՍՀՄ–ի տարիներին Հայաստան եկածներն են կամ հայերի հետ ամուսնացած վրացուհիներ, մեկ էլ` զինվորականներ», - ասաց Նամչևաձեն։

Նամչևաձեն ինքը Հայաստան է տեղափոխվել 1963թ-ին՝ ամուսնությունից հետո։ Թբիլիսիում ավարտել է օտար լեզուների ինստիտուտը՝ լեզվաբանություն մասնագիտությամբ (անգլերեն և ֆրանսերեն), և երաժշտական ուսումնարանը (դաշնամուր):

Կոնսերվատորիան արդեն Երևանում է ավարտել` միաժամանակ աշխատելով Քաջարանի դպրոցում։ Նա նաև դասավանդել է Սարաջևի անվան երաժշտական դպրոցում։

«1966թ-ին ես բաժանվեցի, պետք էր լուծել բնակարանի հարցը, գնացի մշակույթի նախարարություն։ Ինձ ուղարկեցին Քաջարան՝ դպրոցի բացումը կազմակերպելու, այդ ժամանակ նախարարը Շահինյանն էր, վեց տարի աշխատեցի այնտեղ։ Ընդամենը 20 աշակերտ կար, իսկ հետո ես դպրոցը հանձնեցի ավելի քան 300 աշակերտով», - պատմում է Նամչևաձեն։

Դպրոցում անցկացվել են տարբեր միջոցառումներ՝ հայտնի երաժիշտների մասնակցությամբ։ Ավելի ուշ Նամչևաձեն ուսմասվար է աշխատել Աջափնյակի երաժշտական դպրոցում, Էջմիածնում, այնուհետև` Երևանի Սպենդիարյանի անվան հատուկ երաժշտական դպրոցում։ 2000թ-ին անցել է թոշակի։

Սիրահարվել է հայի

Մայա Բերիձեն Հայաստան է տեղափոխվել 2009թ-ին։

«Ես այստեղ կարծես հայրենիքում լինեմ։ Զգացողություն չկա, որ սա օտար երկիր է, բայց, բնականաբար, կարոտում եմ Թբիլիսին», - ասում է Բերիձեն ու պատմում, որ Հայաստան է եկել ամուսնու շնորհիվ։

Премьер-министр Армении Никол Пашинян встретиля с президентом Грузии Георгием Маргвелашвили (20 мая 2018). Тбилиси - Sputnik Արմենիա
Հայերին և վրացիներին մեծ սերն է կապում. Վրաստանի նախագահը հանդիպել է Փաշինյանի հետ

Նրանց սիրավեպը սկսվել է Ախալքալաքում։ Մայան ձմեռային արձակուրդներին Թբիլիսիից մեկնել է հայ տատիկի մոտ, ապագա ամուսինը նույնպես գնացել տատի ու պապի մոտ, բայց Երևանից։

«Մենք հանդիպեցինք, ծանոթացանք, ավելի ուշ ծանոթությունը տեղափոխվեց օնլայն հարթակ։ Ես հրավիրեցի նրան Թբիլիսի, ցույց տվեցի քաղաքը, և մենք ավելի մտերմացանք, հետո ես գնացի Երևան։ Յոթ ամսվա շփումից հետո որոշեցինք ընտանիք կազմել», - ասում է Մայան։

Ամուսինը պնդել է, որ Երևանում ապրեն։ Հիմա նրանք երկու երեխա ունեն։ Ավագ որդին երրորդ դասարանում է սովորում։ Մայան էլ աստիճանաբար յուրացրել է հայերենը, հիմա արդեն ազատ խոսում է, գրում և կարդում։

«Ամիսը երկու անգամ գնում ենք Թբիլիսի՝ հարազատներին այցելելու», - ասում է Մայան։ Այսօր աղջիկը դեկրետի մեջ է, մինչ այդ օպերատոր է աշխատել menu.ge վրացական գրասենյակում։
Բոլոր նրանք, ովքեր կասկածում են, թե Հայաստանում վրացիներ են ապրում, կարող են գալ ու անձամբ համոզվել։

Լրահոս
0