00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախարարի պաշտոնակատարը դեմ է կռանալուն, բայց չունի «երբ չենք կռանա» հարցի պատասխանը

© Sputnik / Aram NersesyanАвтобусная остановка
Автобусная остановка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարը 7 տարի առաջ պայքարում էր տրանսպորտում կռանալու արատավոր երևույթի դեմ։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց` 7 տարի առաջ ընկերների հետ նախաձեռնել էր «Չենք կռանում երթուղայինում» շարժումը։

«Եթե մարդը ստիպված է ինքը դուռը բացել, կռանալով նստել, կռանալով իջնել, առավել ևս կռացած երթևեկել, դա քաղաքային մշակույթ չէ»,– ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նա այսօր էլ է այդ կարծիքին, բայց խուսափում է ասել` երբ հայաստանցին կկարողանա երթևեկել ավելի արժանապատիվ դիրքով։

«Ինչո՞ւ եմ ես խուսափում մոտավոր ժամկետ ասել։ Որովհետև Երևանի տրանսպորտը ֆունկցիոնալ առումով մեր գերատեսչության իրավասությունը չէ։ Մենք առաջիկայում կաշխատենք քաղաքապետի հետ և կոնկրետ պլանով կներկայացնենք ձեզ»,– ասաց Արշակյանը։

Ինչ վերաբերում է միջմարզային տրանսպորտին, նախարարի պաշտոնակատարի խոսքով, նախարարությունն այսօր վերահսկողություն է իրականացնում ուղևորափոխադրումների որակի նկատմամբ։

Озеро Севан из окна поезда - Sputnik Արմենիա
Սևանի ուղղությամբ նոր արագընթաց էլեկտրագնացք կգործի

«Լինելու են ընկերություններ, որոնք շուտով զրկվելու են լիցենզիայից, որովհետև որքան էլ տեսչությունը նրանց նկատողություն է անում, միևնույն է` չեն ուղղվում»,– ասաց Արշակյանը։

Հիշեցնենք` Երևանի նախկին իշխանությունը տրանսպորտային նոր ցանց էր մշակել, որով երևանյան երթուղիների թիվը ներկայիս 115-ի փոխարեն պետք է դառնար 42–ը, տրանսպորտային միջոցներինը` 2039-ի փոխարեն 939։

Երևանում ուղևորափոխադրումները պետք է իրականացվեին ավտոբուսներով, այդ թվում` միակցված , մեծ տարողությամբ ավտոբուսներով։

Տրանսպորտային նոր ցանցը նախատեսվում էր գործարկել 2019թ-ից։

Լրահոս
0