ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Մեկ տարեկան Մարին, երեք տարեկան Լիլին, նրանց տատը` Գայանե Ղափլամյանն ու մայրը` Գոհար Հարությունյանը, երեկ երեկոյան Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին հիվանդանոցում։
«Նախնական ախտորոշմամբ` անհայտ, չճշտված գենեզ է։ Կլինիկական պատկերը հիվանդության և անամնեզը լրիվ հարթ չեն, չի մատնանշվում գազի թունավորում կամ ինչ–որ բանից թունավորում, ընդհանրապես թունավորում», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վանաձորի բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկ Արթուր Սիմոնյանը։
Նա նաև չբացառեց սննդային թունավորման տարբերակը։ Սակայն ընդգծեց, որ վերջնական ախտորոշումը պարզ կլինի լրացուցիչ հետազոտությունից հետո։