00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կովկաս–Փոթի լաստանավային փոխադրումների խափանումները կվնասեն Վրաստանին և Հայաստանին

© AP Photo / Efrem LukatskyРазгрузка судна в порту Поти
Разгрузка судна в порту Поти - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանում մտահոգված են Կովկաս–Փոթի նավահանգիստների երթուղով լաստանավային հաղորդակցությունը դադարեցնելու փաստով։ Հայաստանում վերլուծում են, թե ապրանքների, որ տեսակների վրա դա կարող է ազդել և որոնում են իրավիճակից դուրս գալու ուղիներ։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Կովկաս–Փոթի ուղղությամբ լաստանավի կանոնավոր երթևեկությունը դադարեցնելը կազդի Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ իրականացվող բեռնափոխադրումների վրա։ Սակայն ռիսկերը նվազեցնելու համար, հաշվի առնելով «Վերին Լարս» հսկիչ անցակետում բարդ իրավիճակը` Երևանը քննարկում է իր լաստանավը ձեռք բերելու հարցը։

ЗАО Южно-кавказская железная дорога сдала в эксплуатацию электропоезд - Sputnik Արմենիա
«Հարավկովկասյան երկաթուղին» պատրաստվում է իր գործարար համբավը պաշտպանել դատական կարգով

Հարավկովկասյան երկաթուղին այսօր տեղեկություն է տարածել, որում բացատրել է 2018թ.–ի դեկտեմբերի 1–ից լաստանավային հաղորդակցությունը դադարեցնելու մասին իր մտադրությունը։ Ընկերության ընդունած որոշումը թելադրված է այդ ուղղությամբ բեռների ծավալների կրճատմամբ։

«Հաշվի առնելով  բեռնափոխադրումների ծավալների նվազումը՝ նշված երթուղով փոխադրումներ իրականացնելու գործընթացում աշխատանքային կարգով ճշգրտումներ են կատարվել: Պահանջարկի առկայության դեպքում՝ ՀԿԵ-ն պատրաստ է փոխադրումներ իրականացնել Կովկաս-Փոթի երթուղով», – ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ լաստանավային հաղորդակցությունն օգտագործվում է ոչ բոլոր ապրանքատեսակների տեղափոխման համար։

«Առանց լաստանավի աշխատանքի միանշանակ կլինեն տարատեսակ խնդիրներ։ Մասնավորապես, դրանք կծագեն` կապված էներգետիկ, լեռնահանքային ոլորտների ապրանքների, նավթամթերքի հետ։ Խնդիրներ կարող են լինել հացահատիկ առաքելիս», – ասաց Փամբուխչյանը։

Փոխնախարարի պաշտոնակատարը չի բացառում, որ շուտով Հայաստանը ձեռք կբերի սեփական լաստանավը։ Առավել հավանական է 1976թ.–ի լաստանավ գնելը, որի գինը կազմում է 1,8 միլիոնից մինչև 2,2 միլիոն դոլար։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ այն խափանումներով է աշխատում և վերանորոգման կարիք ունի։

Նոր լաստանավի համար Հայաստանը ստիպված կլինի կլորիկ գումար ծախսել` 10 միլիոն դոլարից մինչև 12 միլիոն դոլար։

ЗАО Южно-кавказская железная дорога сдала в эксплуатацию электропоезд - Sputnik Արմենիա
Արդյո՞ք իրատեսական է Իրան–Հայաստան երկաթուղու նախագիծը. պարզաբանում է Ալեքսանդր Միշարինը

«Առայժմ բանակցություններ են ընթանում, սակայն մի շարք գործարարներ պատրաստ են ներդրումներ կատարել 2,2 միլիոն դոլարով լաստանավ գնելու համար», – ասաց Փամբուխչյանը։

Նա նշեց, որ գնման ժամկետները առայժմ անհայտ են։ Երբ ամեն ինչ հաստատվի, հարցը կներկայացվի կառավարության նեղ կազմի քննարկմանը։

Փամբուխչյանն անձամբ զրուցել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի հետ։ Նա հավաստիացրել է, որ անհրաժեշտության  և բավարար ծավալով ապրանքների դեպքում ընկերությունն այսօր էլ պատրաստ է իրականացնել փոխադրումներ։

Այն հարցին, թե հնարավոր է արդյոք կոոպերացիա Վրաստանի և Հայաստանի փոխադրողների միջև` լաստանավային հաղորդակցության անխափան աշխատանքի համար, Փամբուխչյանը նշեց, որ ոչինչ չի բացառում։

«Մենք պատրաստ ենք համագործակցել վրաց գործընկերների հետ և պետք է քննարկենք այդ հարցը պետական մակարդակում։ Տվյալ պահին ոչինչ բացառված չէ», – ասաց նա։

Մինչ Հայաստանում լուծում են լաստանավի հարցը, Վրաստանում մտահոգված են լաստանավային հաղորդակցությունը դադարեցնելու խնդրով։ Տրանսպորտային միջանցքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին մի քիչ անհեթեթ է համարում ստեղծված իրավիճակը` հաշվի առնելով, որ երկաթուղիները նվազեցրել են իրենց սակագները։

Железная дорога - Sputnik Արմենիա
Իրան-Ադրբեջան երկաթուղու կառուցումը կանգնել է. Երևանը կարող է շրջանցել Բաքվին

«Երթուղու կասեցումը բացասաբար կանդրադառնա ամեն ինչի վրա։ Վրացական կողմը և Վրաստանի երկաթուղիները շահագրգռված են այդ գծի կենսագործունեության մեջ։ Հայաստանն էլ պետք է շահագրգռված լինի երթուղու գործարկման մեջ` հաշվի առնելով այն, որ երկաթուղային հաղորդակցության սակագները նվազել են 45 տոկոսով», – ասաց Ցագարեիշվիլին։

Երթուղու գործելը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Վրաստանի համար։ Թբիլիսին լաստանավային հաղորդակցությունը համարում է հեռանկարային ուղղություններից մեկը։ Վրաստանի առջև նաև դրվում է Փոթի նավահանգստի գործունեությունն ակտիվացնելու հարցը։

«Եթե վրացական երկաթուղիներով 2012թ–ին տեղափոխվել է 20 միլիոն տոննա բեռ, ապա այդ ցուցանիշը 2016թ–ին արդեն նվազել է մինչև 10 միլիոն տոննա։ Այս տարի ակնկալում ենք ապրանքների հոսքի նվազում», – ասաց Ցագարեիշվիլին։

Լրահոս
0