ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Ձյան առատ տեղումների և մերկասառույցի պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար այժմ փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։
Անցակետի ռուսական կողմում կա բեռնատարների 3 կմ երկարությամբ հերթ։
Դեսպանությունը խնդրում և հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։