ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Վիկտոր Բիյագովին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը՝ Մոսկվա)»,– նշված է հրամանագրում:
Մինչ այդ Սարգսյանը նաև մեկ այլ հրամանագիր է ստորագրել Դավիթ Վիրաբյանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից հետ կանչելու մասին։
ՀՀ նախագահը հրամանագրերը ստորագրել է երեկ` նոյեմբերի 21-ին։