00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ չափաբաժիններով էինք ուտում. «Միսս Երկրի» մրցույթի հայաստանյան մասնակիցն անկեղծացել է

© Photo : provided by Yana GrigoryanУчастница конкурса "Мисс Земля" от Армении Сона Даниелян
Участница конкурса Мисс Земля от Армении Сона Даниелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ներկայացուցիչ` 22-ամյա Սոնա Դանիելյանը, մասնակցել է ՄԱԿ–ի հովանու ներքո Ֆիլիպիններում անցկացվող գեղեցկության հայտնի մրցույթներից մեկին` «Միսս Երկրին»։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Գեղեցկության մրցույթները հաճախ բազմաթիվ ասեկոսեներով և բամբասանքներով են ուղեկցվում։ Դրանցից մեկի համաձայն` աղջիկները սովամահ են լինում։ Իրականում ամեն ինչ այդպես չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման խոստովանություն արեց հայ մոդել Սոնա Դանիելյանը։

Հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 3-ը Սոնան մասնակցել է գեղեցկության հայտնի մրցույթներից մեկին` «Միսս Երկիր» մրցույթին, որը ՄԱԿ–ի հովանու ներքո անցկացվում էր Ֆիլիպիններում։ «Միսս Երկիր» մրցույթը նույնքան հայտնի է, որքան «Միսս Տիեզերքը», «Միսս Աշխարհը» և «Միսս Ինթերնեյշնլ»։ Տիտղոսի համար պայքարում էին գեղեցկուհիներ աշխարհի 90 երկրներից։

© AFP 2024 / TED ALJIBE«Միսս Երկիր» 2018–ի մասնակիցները
Մեծ չափաբաժիններով էինք ուտում. «Միսս Երկրի» մրցույթի հայաստանյան մասնակիցն անկեղծացել է - Sputnik Արմենիա
«Միսս Երկիր» 2018–ի մասնակիցները

«Որքան էլ պարադոքսալ է, սակայն մրցույթի ժամանակ սահմանափակումներ չեն եղել, մեզ ուտելիքի մեծ չափաբաժիններ էին տալիս։ Մենք անդադար ուտում էինք, ուտելիքն այնքան համեղ էր, որ դժվարությամբ էինք կարողանում զսպել մեզ և հանձնվում էինք», – պատմեց Սոնան։

© Sputnik / Asatur YesayantsՍոնա Դանիելյան
Մեծ չափաբաժիններով էինք ուտում. «Միսս Երկրի» մրցույթի հայաստանյան մասնակիցն անկեղծացել է - Sputnik Արմենիա
Սոնա Դանիելյան

Հետագայում ստիպված էինք հաշվել գրամները և վառել ճարպերը մարզասարքերի վրա։ Սոնան մեր տարածաշրջանից միակն էր, ով մասնակցում էր մրցույթին։ «Միսս Երկիր» մրցույթի կազմակերպիչները նկատել էին նրան դեռ «Միսս Ասիա 2018» մրցույթի ժամանակ, որտեղ նա` վերջին 50 տարվա մեջ առաջին անգամ ներկայացնում էր Հայաստանը։ Այդ ժամանակ էլ նրան հրավիրեցին մասնակցելու «Միսս Երկիր» մրցույթին։ Այդ մրցույթին Սոնայից առաջ 2015 թվականին մասնակցել էր Լիլիթ Մարտիրոսյանը։ Սակայն աղջիկներին չի հաջողվել մրցանակային տեղեր զբաղեցնել ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա։

© Sputnik / Asatur YesayantsՍոնա Դանիելյան
Մեծ չափաբաժիններով էինք ուտում. «Միսս Երկրի» մրցույթի հայաստանյան մասնակիցն անկեղծացել է - Sputnik Արմենիա
Սոնա Դանիելյան

«Ես պատրաստ չէի մասնակցելու այս մրցույթին, քանի որ առաջարկը ստացել եմ ամենավերջին պահին։ Համաձայնել եմ, միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն զգալով, որ ներկայացնում եմ երկիրս նման հեղինակավոր միջոցառմանը», – ասաց Սոնան։

Նա խոստովանեց, որ ամեն ինչ շատ խիստ էր, և նրանց ժամանակացույցը հաշվարկված էր վայրկյան առ վայրկյան։ Նույնիսկ մրցույթի ազգային տնօրեն Յանա Գրիգորյանին, որը վերջին օրերին ժամանել էր աղջկան սատարելու համար, նա կարողացել է տեսնել ընդամենը 15 րոպե։

© Photo : provided by Yana GrigoryanՍոնա Դանիելյան
Մեծ չափաբաժիններով էինք ուտում. «Միսս Երկրի» մրցույթի հայաստանյան մասնակիցն անկեղծացել է - Sputnik Արմենիա
Սոնա Դանիելյան

«Գրաֆիկը հագեցած և դաժան էր։ Սակայն ամենից շատ հիշվել է հոգեբանի հետ զրույցը։ Նման մրցույթներում դա աղջիկների համար սրտի հովացում է», – ասաց Սոնան։

Այս կարծիքը կիսում է նաև Յանա Գրիգորյանը։ Նրա խոսքով` անկախ նրանից, որ աղջիկների մեջ ագրեսիա կա, թե ոչ, նրանք փորձում են զսպել իրենց զգացումները, քանի որ ժյուրին գնահատում է ամեն ինչ` արտաքինից մինչև բնավորություն, և հոգեբանը նման միջոցառումների ժամանակ օդի պես անհրաժեշտ է։

© Photo : provided by Yana GrigoryanՍոնա Դանիելյան
Մեծ չափաբաժիններով էինք ուտում. «Միսս Երկրի» մրցույթի հայաստանյան մասնակիցն անկեղծացել է - Sputnik Արմենիա
Սոնա Դանիելյան

«Մրցույթի եզրափակչի ժամանակ Վենեսուելայի ներկայացուցիչն ուշագնաց էր եղել։ Ամեն ինչ ազդում է`արագ սնվելը, գերհոգնածությունը, խիստ գրաֆիկը», – պատմեց Յանան։

Սոնան ծրագրել էր այս մրցույթի կազմակերպիչների հետ համագործակցել 2019 թվականին։ Սակայն նրա գեղեցկությունը գերել էր ֆիլիպինցիներին և նրանք հրավիրել էին աղջկան այս տարի։ Գրիգորյանն այս մրցույթը շատ կարևոր է համարում։

Հիշեցնենք, որ Յանա Գրիգորյանն ամեն կերպ փորձում է ներկայացնել Հայաստանի ներկայացուցիչներին գեղեցկության միջազգային տարբեր մրցույթներում։ Վերջերս Հայաստանն ըստ արժանվույն ներկայացվել է World Miss Tourism Ambassador, Face of Beauty International և այլ գեղեցկության մրցույթներին։

© Sputnik / Asatur YesayantsՍոնա Դանիելյան
Մեծ չափաբաժիններով էինք ուտում. «Միսս Երկրի» մրցույթի հայաստանյան մասնակիցն անկեղծացել է - Sputnik Արմենիա
Սոնա Դանիելյան
Լրահոս
0