ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Կարինա Նազարեթյանի լուսանկարը առյուծի ձագի ու Ճանապարհային ոստիկանության մեքենայի ֆոնին, որը տարածել են լրատվական գործակալությունները, արվել է Վորոբյովի լեռներում լրիվ պատահական։ Այս մասին «360» պարբերականի հետ զրույցում ասել է Կարինայի հայրը` Արարատ Նազարեթյանը։
Հարցազրույցում տղամարդը խոստովանել է, որ առյուծի ձագն իր դստերը չի պատկանում։
«Մարդիկ պարզապես Վորոբյովի լեռներում զբոսնում էին առյուծի ձագի հետ։ Խնդրել ենք լուսանկարվել։ Մեքենան ու առյուծի ձագն այնտեղ էին», – նշել է Նազարեթյանը։
Կարինայի հայրը հայտնել է, որ աղջիկը զբոսնում էր ոչ թե միայնակ, այլ եղբոր հետ։ Երբ նրանք տեսել են կենդանուն, ուզեցել են լուսանկարվել նրա հետ։
Հիշեցնենք` 18–ամյա մոսկվացի ուսանողուհու լուսանկարները առյուծի ձագի ու «2019» համարով պարենային մեքենայի ֆոնին մեծ տարածում են ստացել համացանցում։ Միաժամանակ տեղեկություն է հայտնվել, որ աղջկան լուսանկարի համար վարչական պատիժ է սպառնում։