00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

3G հոլանդական ձևով. ինչպես նիդեռլանդցի զույգը հայերեն սովորեց և բիզնես հիմնեց Հայաստանում

© Sputnik / Janna PoghosyanДворик отеля "Бенсон", село Гомк, Вайоц Дзор
Дворик отеля Бенсон, село Гомк, Вайоц Дзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոլանդացիներ Սանդրա Կոմոնդոն և Մարտի Պետերսը Հայաստան են ժամանել յոթ տարի առաջ։ Իսկ թե ինչն է նրանց պահում մեր երկրում, զույգը պատմել է Sputnik Արմենիայի ռադիոկայանով հեռարձակվող «Մենք» հաղորդման ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Անհնար է Հայաստանին առաջին հայացքից չսիրահարվել. այստեղ արևը, մարդկային ջերմությունն ու հանգստությունը շատ են։ Դրանում համոզված է յոթ տարի առաջ մեր երկրում հաստատված հոլանդացի զույգը։

Սանդրա Կոմոնդոն և նրա ամուսին Մարտի Պետերսը առաջին անգամ Հայաստան են եկել 2011 թվականին։ Սանդրան դասախոս է, Մարտին զբաղվում է ջերմոցային տնտեսությամբ։ Կոտայքի մարզի Գողթ գյուղում նրանք գյուղացիներին սովորեցնում են մեր կլիմայական պայմաններում հոլանդական վարդեր աճեցնել։

Эдвин Соманг, владелец ресторана Restaurant One - обладателя звезды Мишлен - Sputnik Արմենիա
Հոլանդացի խոհարարը շշմել է Երևանի շուկայում. մի կեր այն, ինչ նիհար խոհարարն է մատուցում

«Հայաստան եկած մարդը, չի կարող այս երկրին անմիջապես չսիրահարվել։ Դուք այնքան արև ունեք, իսկ Հոլանդիայում անձրևներն են շատ», – Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց Սանդրան։

Առաջին երկու տարին ամուսնական զույգը ապրում էր հայկական ընտանիքում։ Հենց այդ ժամանակ էլ նրանք իսկապես բացահայտեցին Հայաստանը։ Մինչ այստեղ գալը նրանք գրեթե ոչինչ չգիտեին մեր երկրի մասին։ Ասում էին, որ այդ երկիրը խնդիրներով երկիր է, և որ խնդիրներից բացի այնտեղ ոչինչ չկա։

Գործնականում ամեն ինչ այլ էր. համենայնդեպս այս զույգի համար։

«Մենք մեկ տարով եկանք, տեսնելու երկիրը և մարդկանց որևէ բան սովորեցնելու համար։ Սակայն երբ պայմանագրի ժամկետն ավարտվեց, նորը կնքեցինք` արդեն երեք տարով», – Sputnik Արմենիայի ռադիոկայանի եթերում ասաց Մարտին։

Զույգը չի թաքցնում, որ սկզբում մշակութային շոկ է ապրել. կյանքի տեմպն ու ոճը խիստ տարբերվում էին եվրոպականից։ Իրենց ապաստան տված ընտանիքում խոսում էին ռուսերեն և հայերեն։

© Photo : Gayane Mkrtchyan / JamNewsՍանդրա Կոմանդո
3G հոլանդական ձևով. ինչպես նիդեռլանդցի զույգը հայերեն սովորեց և բիզնես հիմնեց Հայաստանում - Sputnik Արմենիա
Սանդրա Կոմանդո

Սկզբում նրանք ցանկացել են ռուսերեն սովորել, սակայն արդյունքում ընտրել են հայերենը, երբ պարզվել է, որ ջերմոցների աշխատողները միայն հայերեն գիտեն։ Այսօր հոլանդացիներն արդեն բավականաչափ տիրապետում են հայերենին, դե իսկ եթե ինչ-որ խոսքեր մոռանում են` օգնում է անգլերենը։

Ընտանիքը որոշել է մնալ և աշխատել հայկական գյուղում։ Մարտին վերանորոգել է լքված տունը և փոքր հյուրանոց բացել, որը 3G է անվանել։

«3G–ն ամենևին էլ ինտերնետային կապի տեսակ չէ, ինչպես կարծում են շատերը, այլ Գողթ, Գառնի և Գեղարդ», – բացատրում է զույգը։

Սկզբում զույգին մի փոքր վախեցրել է անծանոթ Հայաստանում նոր բիզնես հիմնելու իրենց գաղափարը։ Այնուամենայնիվ, նրանք որոշել են դիմել այդ քայլին, և եթե նույնիսկ ոչինչ չստացվի, տունը կծառայի որպես հանգստավայր ընկերների և հարազատների համար։

Սակայն հյուրանոցն այսօր մեծ պահանջարկ է վայելում, այստեղ շատ զբոսաշրջիկներ են գալիս։ Սանդրան և Մարտին ընդլայնում են իրենց բիզնեսն ու Հայաստանը լքելու մտադրություն չունեն. համենայնդեպս դեռ շատ երկար ժամանակ։

Լրահոս
0