00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նա վախեցել ու փախել է». ողբերգության մասին Ալբերտի բարեկամների տարբերակը

© Sputnik / Aram NersesyanЛестничная площадка квартиры Альберта Епремяна, Эчмиадзин
Лестничная площадка квартиры Альберта Епремяна, Эчмиадзин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ալբերտ Եփրեմյանի բարեկամները կարծում են, որ նա վախեցած էր ու հենց այդ պատճառով էր թռիչքուղի դուրս եկել։ Ընտանիքը ցնցված է։ Իսկ պապին չեն ասել թոռան մահվան մասին։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա մահացած 25–ամյա Ալբերտ Եփրեմյանի բարեկամները կարծում են, որ նա վախեցած էր ու հենց այդ պատճառով էր թռիչքուղի դուրս եկել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մահացածի հորեղբայր Համլետ Եփրեմյանը։

Երիտասարդը մորական  տատի ու պապի հետ Իսպանիայում էր ապրում։ Վերջին ամիսներին տեղափոխվել էր Մարսել, որտեղ ապրում էր նրա քույրը` Հասմիկը։ Մեր զրուցակիցն ասաց, որ երբ նա Իսպանիա վերադարձավ, նրան արտաքսեցին։

«Ալբերտը ոչ մի ապօրինի բան չէր արել։ Մարսել էր գնացել, ուր Գերմանիայից տեղափոխվել էր նրա քույրը, տուն էր վարձել ու նրանք միասին էին ապրում։ Բայց երբ նա Իսպանիա էր վերադարձել, պարզվել էր, որ այդ ընթացքում լրացել էր երկրում գտնվելու թույլատրելի ժամկետը», – նշեց Համլետը։

Նա հաստատեց, որ զարմիկը ինքնաթիռում վիճաբանություն է ունեցել արտիստի հետ, սակայն չի հիշում` ում։ Բարեկամների վարկածով` արտիստը վիրավորել էր զարմիկին ու նա հարվածել էր արտիստին։ Դրանից հետո Ալբերտը փոխել էր իր տեղը, սակայն արտիստը ոստիկանությունով էր սպառնացել։ Հորեղբայրը վստահ է, որ Ալբերտը վախեցել էր սպառնալիքներից ու հենց այդ պատճառով է փորձել փախչել։

Аэропорт Шереметьево - Sputnik Արմենիա
«Դուրս գանք, կիմանաս». Ռադչենկոն պատմել է «Շերեմետևոյում» մահացած հայի հետ վիճելու մասին

Ավելի վաղ 74–ամյա «Ռուսական ազգային բալետ» խմբի ղեկավար Սերգեյ Ռադչենկոն ասել էր ՌԻԱ Նովոստիին, որ Եփրեմյանը հենց նրա հետ էր վիճաբանել ինքնաթիռում։ Տղամարդը խոստովանել էր, որ Ալբերտը հուզված է եղել ու կռիվ է սարքել՝ բռունցքներով հարձակվելով ինքնաթիռի այլ ուղևորների վրա։ Նրա խոսքով` Եփրեմյանը նրան էլ է առանց պատճառի հարվածել։

«Եթե ինքնաթիռում արտակարգ իրավիճակ է լինում, ապա իրավապահները ուղեկցում են բոլոր խախտողներին ոստիկանության բաժանմունք։ Այս դեպքում անվտանգությունն ապահովված չէր։ Ալբերտը վազել է դեպի մթություն, հավանաբար, նա վախեցած է եղել։ Նա երբեք չէր եղել «Շերեմետևո» օդանավակայանում ու չէր պատկերացնում` ինչքան մեծ է այն։ Դժվար է պատկերացնել` ինչն է ստիպել նրան անել դա», – ասաց Համլետը։

Шасси самолета - Sputnik Արմենիա
Իսպանիայից արտաքսված Ալբերտ Եփրեմյանն առանց ուղեկցորդի էր Մոսկվա ժամանել

Եփրեմյանների ընտանիքը ցնցված է։ Նրանք որոշել են չպատմել պապին` Հելբերտ Եփրեմյանին, թե ինչ է կատարվել իր թոռան հետ, մինչև ընտանիքը կարողանա վերցնել դիակն ու թաղել։ Նրան ասել են, որ ինքնաթիռում միջադեպ է տեղի ունեցել, թոռանն ուզեցել են ոստիկանություն տանել ու նա փախել է։ Իսկ հիմա Մոսկվայում գտնվող նրա բոլոր բարեկամները փորձում են գտնել նրան, այսպիսին լեգենդ են հորինել պապիկի համար։

Նշենք, որ Շերեմետևոյի թռիչքուղում մարդու մարմնի մասնիկներ գտնելու մասին հայտնի է դարձել երեքշաբթի երեկոյան։ Երբ Մոսկվա–Աթենք օդանավը շարժվելիս է եղել թռիչքուղով մոսկովյան ժամով 20:10–ին անձնակազմը հաղորդագրություն է ուղարկել, որ ինքնաթիռն անհայտ իրի է բախվել։

Փրկարար ծառայությունների աշխատակիցները դեպքի վայր են ժամանել ու հայտնաբերել են մարդու մարմին, հագուստ ու այլ անձնական այլ իրեր։ Պարզվել է, որ մահացածը Հայաստանի 25–ամյա քաղաքացի է։

Лидер группы Ленинград Сергей Шнуров  - Sputnik Արմենիա
«Իրեն գցել ինքնաթիռի տակ». նոր թրե՞նդ. Շնուրը մահացած տղայի մասին բանաստեղծություն է գրել

Ավելի ուշ «Աերոֆլոտ» ընկերությունը հաստատել է, որ իր ինքնաթիռը Շերեմետևոյի թռիչքուղում մարդու է վրաերթի ենթարկել։

Հայտնել են, որ երիտասարդին արտաքսել էին Իսպանիայից, սակայն Մոսկվայում ինքնաթիռը փոխելու ընթացքում փախել է, ինչը ողբերգական ավարտ է ունեցել։

Միաժամանակ գերատեսչության մամուլի քարտուղարը հայտնել էր, որ իսպանական կողմը չէր զգուշացրել Երևանին ՀՀ քաղաքացու արտաքսման մասին։ Ավելին` արտաքսված Եփրեմյանն առանց ուղեկցողի էր մոսկովյան օդանավակայան ժամանել, ռուս իրավապահները նույնպես չեն ուղեկցել նրան։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Լրահոս
0