00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գոյատևող, իմունիտետով հայ ներկրողները. ո՞ւմ քաղաքական կամքն է պակասում

© Sputnik / Alex ShlamovМногокилометровая очередь грузовиков на грузино-российской границе
Многокилометровая очередь грузовиков на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Վերին Լարսի» այլընտրանքի գործարկման գործընթացը փակուղի է մտել` հաշվի առնելով Վրաստանի ներքաղաքական իրավիճակը։ Քանի դեռ ճանապարհների մեկնարկի հարցը դիտարկվում է քաղաքական հարթակում, հայ ներկրողները ստիպված են գոյատևել` իմունիտետ ձեռք բերելով։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանը ստիպված կլինի վերջնականապես հրաժեշտ տալ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի միջով անցնող «Վերին Լարսին» այլընտրանք երթուղուն։ Թբիլիսիի ու Մոսկվայի միջև եղած քաղաքական խնդրին, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի պահանջներին գումարվել է նաև Վրաստանի ներքաղաքական իրավիճակը։

Հատկապես` նոյեմբերի 28–ին կայանալիք նախագահական ընտրությունների նախօրեին, խիստ քարոզարշավի պայմաններում, Վրաստանում բացառում են Վերին Լարսին այլընտրանք երթուղիների դիտարկումը։

Автомобильный пункт пропуска Верхний Ларс - Sputnik Արմենիա
Լարսի ճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. ռուսական կողմում կուտակումներ են

Գործող իշխանությունները հիշում են`  քննադատության ինչ տեղատարափ եղավ Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի նախորդ տարվա ելույթից հետո։

Կվիրիկաշվիլին մի թեթև ասել էր, որ հայկական ապրանքները արտակարգ իրավիճակներում կարող էին անցնել Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի տրանսպորտային միջանցքով, վրացական ընդդիմության մոտ բուռն արձագանք ու մեծ իրարանցում առաջացրեց։

Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեի խոսքով` Վրաստանի իշխող շրջաններում հասկանում են, որ սխալների լիմիտը լրացել է, իսկ բնակչության համբերության բաժակը գրեթե լցված է։

«Այդ պատճառով իշխանությունները քաղաքական քաջություն չեն ունենա այդ հարցը օրակարգ մտցնելու, էլ չենք խոսում այդ երթուղին գործարկելու փորձերի մասին` հատկապես, հաշվի առնելով «Վերին Լարսում» ստեղծված իրավիճակը, այդ թվում` վրաց փոխադրողների համար», – այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մամրաձեն։

Վրաստանում Հայաստանի դեսպանատան տարածած վերջին տեղեկությունների համաձայն «Վերին Լարս» անցակետը շարունակում է բեռնատարների համար փակ մնալ։

Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով Վրաստանի քաղաքական շրջանների տրամադրությունը, Մամրաձեն կասկածամտորեն է վերաբերվում «Վերին Լարսին» այլընտրանքի հարցում առաջընթացին նաև ընտրություններից հետո, նույնիսկ եթե դրանք «Վրացական երազանքի» համար բարենպաստ ավարտվեն ու հաղթի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին։

Занесенная снегом трасса - Sputnik Արմենիա
Վերին Լարսի խցանման մեջ հայտնված վարորդներին սնունդ, տաք ջուր ու դեղորայք են հասցրել

«Դա քաղաքական հարց է։ Այլընտրանքը կարող է գործածվել Աբխազիայի ու Օսեթիայի միջով, միայն եթե դրանք չպահանջեն, որ Վրաստանը ճանաչի իրենց անկախությունը», – ասաց Մամրաձեն։

Իսկ շվեյցարացինե՞րը

Լարսի այլընտրանքային ճանապարհների գործածման հարցը նա քաղաքական է համարում նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա ընդգծեց, որ Լարսի այլընտրանքի հարցը դեռ դրված չէ։

«Թեման ավելի մանրամասն խոսակցություն է պահանջում քաղաքական համատեքստում։ Դեռ զերծ կմնամ մեկնաբանություններից», – ասաց Աբիձեն։

Ինչ վերաբերում է 2011 թվականի «Մաքսային վարչարարության մեխանիզմների և առևտրի մոնիթորինգի հիմնական սկզբունքների մասին» ռուս-վրացական համաձայնագրին` Աբաշիձեն ասաց, որ այդ հարցում առաջխաղացում կա։ Նախապատրաստական փուլն ավարտված է, գործարքները կնքված են, կողմերը սահուն կերպով մոտենում են իրականացման փուլին։

Многокилометровая очередь грузовиков на грузино-российской границе - Sputnik Արմենիա
«Դա մեզ համար սկզբունքային խնդիր է». Փաշինյանը` Վերին Լարսի մասին

Այնուամենայնիվ` Աբաշիձեն դժվարանում է  պատասխանել, թե երբ է կազմակերպվելու 2011 թվականի մաքսային մոնիթորինգի հարցով համատեղ կոմիտեի առաջին հանդիպումը։ Նիստը պետք է կայանա եռակողմ ձևաչափով Վրաստանի, Ռուսաստանի ու SGS մասնակցությամբ Շվեյցարիայում։

«Դեռ  անհայտ են, աշխատանք է ընթանում», – նշեց նա։

Բանն այն է, որ Հայաստանն այդ համաձայնագրի իրականացման հետ մեծ հույսեր է կապում։ Մաքսային մոնիթորինգի իրականացման փաստն իսկապես կարևոր է Հայաստանի համար։ Այն թույլ է տալիս ընդլայնել առևտուրը ու այլընտրանքային երթուղի մտցնել, սակայն դեռ միայն մտադրությունների մասին հայտարարություններ կան։

Առաջին նիստը տեխնիկական բնույթ է կրելու։ Կանոնակարգ է սահմանվելու,  առևտրային համաձայնագրի իրականացման հարցեր են սկսելու քննարկվել։ Պետք է տրաստային հիմնադրամ ստեղծել, որը կվճարի դիտարկումներ անող շվեյցարացիների աշխատանքը։

Իրավիճակը կախված է այն բանից` որքանով են կողմերը պատրաստ փոխզիջումների գնալ։

Իմունիտետ է առաջացել

Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային երթուղով`Ստեփանծմինդա–Լարս երթևեկելիս` հայ փոխադրողները իմունիտետ են ձեռք բերել։

«Տարեցտարի ուղևորահոսքն ու բեռների հոսքը «Վերին Լարս» անցակետում մեծանում է, հետևաբար խցանումները երկարում են։  Տվյալ պահին  80 կիլոմետրանոց խցանման մեջ են Ռուսաստանից Հայաստան եկող մեր 45 մեքենաները և Հայաստանից Ռուսաստան գնացող մոտ 30-ը», – ասաց SPAYKA ընկերության ներկայացուցիչ Կարեն Աղդայանը։

Многокилометровая пробка из автомобилей с российской стороны на границе с Грузией у КПП Верхний Ларс - Sputnik Արմենիա
Վերին Լարսի կուտակումների պատճառը հացահատիկ տեղափոխող բեռնատարներն են. նախարարություն

Նրա խոսքով` դրանց վարորդներն արդեն սովոր են նման պայամններում աշխատել, ճանապարհ դուրս գալիս նրանք տաք հագուստ, գազի բալոններ են վերցնում և այլն։ Ընկերություններն էլ սովորել են «նյարդերն անջատել» ու սպասել` երբ են ապրանքները տեղ հասնելու։

Աղդայանը չի նշում` սահմանին խցանման մեջ գտնվող յուրաքանչյուր բեռնատարը որքան կորուստ է տալի, սակայն հաշվի առնելով, որ ընկերությունը գյուղատնտեսական մթերք է ներմուծում ու արտահանում, խոսքը մեծ թվերի մասին է։ Լարսի խնդիրներին ավելանում է նաև  ժամանակին բեռները տեղ հասցնելու խնդիրը։ Արդեն պատվիրատուների հետ հարց լուծելու  խնդիր է առաջանում։

Հիշեցնենք` Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրումների ավելի քան 80%–ը «Վերին Լարս» անցակետով է իրականացվում։ Այսօր փորձագետներն այլընտրանքային վեց տարբերակ են դիտարկում` օդային, ծովային (Փոթիից), երեք ցամաքային (միջանցքը Հարավային Օսեթիայից, Դաղստանից Ավարա-կախեթական ճանապարհը, Վերին Լարս) և երկաթուղային (անցնում է Զուգդիդի-Սոչի երթուղով և Աբխազիայի միջով) ճանապարհները։

Սակայն տնտեսական տեսանկյունից Հայաստանի համար առավել նախընտելի է Նառ (Հյուսիսային Օսեթիա)–Գորի երթուղին, որն անցնում է Հարավային Օսեթիայով։

Այն երկար է Լարսից 80 կմ–ով, բայց նախընտրելի է ավելի բարենպաստ կլիմայական պայմանների և ռելիեֆի պատճառով։

Լրահոս
0