00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թուրքական փոթորիկ մի բաժակ ջրում». հայ փոխադրողներին պե՞տք է արդյոք Տրապիզոնը

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցТрабзон, Турция
Трабзон, Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի ԶԼՄ–ները հաղորդել են այն մասին, որ Անկարան թույլ է տվել հայ փոխադրողներին օգտվել Տրապիզոնի նավահանգստից։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Թուրքական ԶԼՄ–ների հաղորդագրություններն այն մասին, որ Անկարան իբր թույլ է տվել օգտատերերին օգտվել Տրապիզոնի նավահանգստից, մեծ աղմուկ են բարձրացրել։

Президенты РФ и Турции Владимир Путин и Реджеп Тайип Эрдоган на церемонии запуска начала строительства первого энергоблока атомной электростанции Аккую (3 апреля 2018). Анкара, Турция - Sputnik Արմենիա
Թուրքիան ճնշման չի ենթարկվում. Էրդողանը պարծեցել է Ռուսաստանի հետ հարաբերություններով

Իրավիճակի ուշադիր վերլուծության ժամանակ պարզ կդառնա, որ գործ ունենք սովորական ապատեղեկատվության հետ, որն իսկական փոթորիկ է բարձրացրել մի բաժակ ջրում։ Ահա միայն պարզ չեն նման ապատեղեկատվության իմաստը և խնդիրները։  Հարկ կա՞ նշել, որ ադրբեջանական ԶԼՄ–ներն իսկույն տարածել են այս տեղեկությունը, իսկ սոցիալական ցանցերում շատ օգտատերեր իսկույն մեղադրել են «եղբայրական» Թուրքիային Բաքվի շահերի դավաճանության մեջ։

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Haberturk պարբերականը, հղում անելով ASİMDER կազմակերպության ղեկավար Հեքսել Գյուլբեյին, հաղորդել է, որ Թուրքիան բացել է սահմանները Հայաստանի հրայուրավոր բեռնատար մեքենաների համար։ ASİMDER–ը հայտնի է նրանով, որ պայքարում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դեմ` հարյուրամյա վաղեմության ողբերգական իրադարձությունները ներկայացնելով որպես «հայերի անհիմն պահանջներ»։

Антиамериканский протест в Анкаре  - Sputnik Արմենիա
Հայաստանը կարճել է թուրքական լոբբիստ Օքսուզի դեմ հարուցված գործը

Նա հայտարարել է, որ Անկարան թույլ է տվել 400 հայկական  բեռնատար մեքենաների ամեն տարի բեռնափոխադրումներ կատարել Տրապիզոնի նավահանգստից։ Նման թույլտվություն իբր տրամադրել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը։ Նշվել է, որ, օգտվելով Թուրքիայի սևծովյան նավահանգստից, հայ փոխադրողները մեկ ուղևորության համար կտնտեսեն 600 դոլար։

Ինչպես և սպասելի էր, Հայաստանում այս նորությունն ընդունել են մեծ զարմանքով և տարակուսանքով։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը հայտարարեց, որ, առաջին հերթին, տարեկան 400 բեռնատարը մի կաթիլ է Հայաստանի բեռնափոխադրումների ընդհանուր «ծովում»։ Բացի այդ, անհասկանալի է, թե ինչպիսի առավելություններ պետք է տա Տրապիզոնի նավահանգիստը։ Նա այդ տեղեկությունն անլուրջ է համարում` նշելով, որ Տրապիզոնը չի կարող այլընտրանք լինել վրացական Փոթիին, որտեղից բեռներն առաքվում են Հայաստան։

Министр обороны и премьер-министр Израиля Авигдор Либерман и Бенямин Нетаньяху - Sputnik Արմենիա
Լիբերմանի հրաժարականից առաջ եկած հիացմունքը մի փոքր չափազանցված է

«Քանի դեռ Թուրքիան չի բացել Հայաստանի հետ սահմանը, Տրապիզոնի նավահանգստով ուղին չի կարող շահավետ լինել Հայաստանի համար։ Իմաստ չունի Վրաստանի տարածքով հասնել Տրապիզոն։ Ի՞նչ կտա դա մեզ։ Ոչինչ։ Ոչ մի թուրքական նավահանգիստ ձեռնտու չի լինի, եթե սահմանը փակ է», – հավելեց նա։

Հատկանշական է, որ մի քանի ժամ անց Haberturk–ը հեռացրել է տեղեկությունն իր էջից։ Որոշ ժամանակ անց Բաքվում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը ելույթ է ունեցել հերքումով` ասելով, որ երկրի իշխանությունները ոչ մի թույլտվություն չեն տվել հայ փոխադրողներին։

Sputnik Արմենիային տված հարցազրույցում Վարուժան Գեղամյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ  ASIMDER կազմակերպությունը, որի ղեկավարը տարածել է այդ լուրերը, առատ ֆինանսավորում է ստանում Ադրբեջանից։ Կազմակերպությունը շատ նախագծեր իրագործում է ադրբեջանական փողերով։ Գեղամյանի խոսքով` այդ կառույցի ղեկավար Հեքսել Գյուլբեյը հայտնի սադրիչ է և ապատեղեկատվություն տարածող։ Բայց հասկանալի չէ, թե ինչ նպատակ նա ուներ տվյալ դեպքում` նման «նորություն» տարածելով։

Նրա խոսքով` թուրքական ղեկավարությունը, նախկինի նման, չի դիտարկում Հայաստանի հետ տնտեսական համագործակցության հնարավորությունը։ Նման քննարկումներ չկան, հետևաբար հարկ չկա խոսել նավահանգիստներ բացելու մասին։

Հիշեցնենք, որ Անկարան 1993թ–ից փակ է պահում Հայաստանի հետ սահմանը` ի նշան Արցախի հարցում Ադրբեջանի աջակցության։

Լրահոս
0