00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնարավոր է` ՀՀԿ–ն ինքը «սևերի» և «սպիտակների» բաժանում նախաձեռնի. քաղտեխնոլոգ

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции РПА Карине Ачемян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн
Депутат от фракции РПА Карине Ачемян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀԿ–ն կփորձի համախմբել գործող իշխանությունից դժգոհող մարդկանց։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. ՀՀԿ–ն կփորձի անցնել խորհրդարան «սևերի» և «սպիտակների» բաժանելու քաղաքականության շրջանակում, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Премьер-министр Никол Пашинян на митинге перед зданием Парламента (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հնարավորություններն ԱԺ ընտրություններում. «Սասնա ծռերը» կարող է «օրենքների» դեմ գնալ

Նրա խոսքով` նախընտրական ցուցակները կազմելու ընթացքում որոշ կուսակցություններ ելնում են պրագմատիզմի սկզբունքից։ Այդ պատճառով էլ ցուցակներում բավականին օդիոզ դեմքեր կան, որոնց լավ են ճանաչում, և իրենց հեղինակության հաշվին նրանք կարող են ձայներ բերել։

Հանրապետականների ցուցակի առաջին տասնյակում այն մարդիկ են, որոնք քաղաքական կշիռ ունեն, կարող են ԱԺ–ում կոնկրետ հարցեր բարձրացնել։ Օրինակ` Դավիթ Շահնազարյանը «միտված է» Արցախի հարցին։ Նման «թեմատիկ մարդիկ» են ընդգրկվել առաջին տասնյակում։ Միևնույն ժամանակ ցուցակում կան մարդիկ, որոնք ընտրության ժամանակ օգուտ չեն բերի կուսակցությանը, բայց նրանք պետք է այնտեղ լինեին` ելնելով աշխարհաքաղաքական խնդիրներից։

Քաղտեխնոլոգը համոզված է, որ «սևերի» և «սպիտակների» բաժանումը ձեռնտու կլինի հանրապետականներին, եթե նախընտրական արշավն այդ ճանապարհով ընթանա։ Միևնույն ժամանակ նրանց ձեռնտու է, որ դա անեն իշխանությունները։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն համախոհներ ունի, այլև հակառակորդներ, թեկուզև նրանց թիվը քիչ է։ Քաղտեխնոլոգի կարծիքով` հանրապետականները կփորձեն իրենց կողմ ձգել ընդդիմադիր ընտրազանգվածին։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանն էր նույն տեխնոլոգիան օգտագործում` հայտարարելով, որ միակ ընդդիմադիրն ինքն է՝ այդպիսով փորձելով կոնսոլիդացնել ընդդիմադիր դաշտը, և դրա համար նրան քարկոծում էին: Հիմա նույնը Հանրապետականն է անում։

Врио премьер-министра Никол Пашинян на Северном проспекте (17 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Շուտով ընտրություններ են, և մենք ձեզանից խնդրելու ենք մանդատ. Փաշինյանը`մարտունեցիներին

«Եթե հաջողվի, ապա ՀՀԿ–ն կկարողանա իր շուրջ համախմբել անհրաժեշտ ընտրազանգվածը», – ասաց Հակոբյանը։

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» դաշինքին, ապա նրանք այլ սկզբունքով են առաջնորդվել նախընտրական ցուցակը կազմելիս։ Ցանկում ընդգրկվել են բոլոր այն քաղաքացիական, հասարակական ուղղությունների ներկայացուցիչները, որոնք մասնակցել են հեղափոխությանը։

«Իշխանության համար դա լավ է, քանի որ հասարակական շարժման մի շարք ներկայացուցիչներ, որոնք չեն կարողանում իրենց դրսևորել կառավարության մեջ, ԱԺ կգնան։ Կարծում եմ, որ գործող կառավարության ներկայացուցիչների մի մասը ևս խորհրդարանում կհայտնվի», – ասաց Հակոբյանը։

Եթե ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը կասկած չի առաջացնում, ապա ՀՀԿ–ն և ԲՀԿ–ն ԱԺ անցնելու համար պետք է պայքարեն։ Ինչ վերաբերում է «Մենք» և «Լուսավոր Հայաստան» դաշինքներին, ապա նրանք խանգարելու են միմյանց, քանի որ նրանց ընտրազանգվածը նման է։ Իսկ «Սասնա ծռերի» հարցում լուրջ դեր կխաղա նախընտրական արշավը։

ՀՅԴ–ի դեպքում խորհրդարան անցնելը խնդրահարույց է։ Եթե ընդունվեր նոր ԸՕ–ն, ապա կուսակցությունը հնարավորություն կունենար։ Նրանք փորձել են թարմացնել ցուցակը, ներառել անկուսակցական մարդկանց, ինչը նրանց համար անսովոր է։ Սակայն դա հազիվ թե բարելավի նրանց վիճակը։

Выборы совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ընտրությունները կանցնեն պաթետիկ, բայց ժողովրդավարական ուղիով. Ռուստամյան

«Ներկա պահին չեմ կարծում, որ այդ փոփոխություններն այնքան նշանակալի են, որ նոր իմիջ ստեղծվեր», – նշեց Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի` դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրություններին կմասնակցեն 11 քաղաքական ուժ` «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Մենք» դաշինքը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Նախընտրական արշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին։

Լրահոս
0