00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես և ովքեր են փորձել Երևանում բանկոմատներ թալանել. մանրամասներ

© Sputnik / Karen YepremyanОтделение "Converse Bank"-а в Ереване
Отделение Converse Bank-а в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էլեկտրոնային սարքավորման միջոցով բանկոմատներից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերով (ՀԿԳ) քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ էլեկտրոնային սարքավորման միջոցով փորձ է կատարվել Երևանում գործող տարբեր բանկոմատներից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակել։ Պարզվել է հափշտակության փորձ կատարելու մեխանիզմը, առերևույթ հանցագործություն կատարած երկու անձի ինքնությունը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

В Казахстане мыши съели деньги в банкомате - Sputnik Արմենիա
«Փողասեր» մկները կերել են բանկոմատի թղթադրամները. տեսանյութ

Նախնական քննության տվյալներով` 1977թ. ծնված ՀՀ քաղաքացին արտագնա աշխատանքի ընթացքում ծանոթացել է ՌԴ քաղաքացի հանդիսացող, 1976թ. ծնված տղամարդու հետ, ընկերացել։ Վերջիններս, տեղեկանալով էլեկտրոնային սարքավորման միջոցով բանկոմատներից հափշտակություն կատարելու հնարավորության մասին, 2018թ. հունվարի 26-ին Ռուսաստանից ժամանել են Երևան, որից մի քանի օր անց՝ հունվարի 29-ին, ինքնաշեն էլեկտրոնային սարքավորման միջոցով բանկոմատի թղթադրամների տրամադրման մեխանիզմի տպասալի (պլատայի) կառավարման մալուխին հասանելիություն ստանալու եղանակով, փորձել են հափշտակել բանկոմատում առկա կանխիկ գումարը։ Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է երեք տարբեր բանկոմատից հափշտակության փորձ՝ նույն անձանց մասնակցությամբ։


Նախապես համաձայնեցված դերաբաշխման համաձայն՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող 41-ամյա տղամարդը կանգնել է բանկոմատի առաջ և փակել այլ անձանց տեսադաշտը, իսկ ՌԴ քաղաքացի հանդիսացող 42-ամյա տղամարդը կպչուն ժապավենով փակել է բանկոմատի տեսախցիկը, զոդիչ գործիքով վնասել բանկոմատի դիմային դետալը, հասանելիություն ստացել բանկոմատի թղթադրամների տրամադրման մեխանիզմի կառավարման մալուխին ու փորձել, ինքնաշեն էլեկտրոնային սարքավորումը դրան միացնելով, շրջանցել բանկոմատի աշխատանքային ռեժիմն ու հափշտակել բանկոմատում առկա գումարը։ Մի դեպքում առերևույթ հանցագործություն կատարած անձանց չի հաջողվել գործարկել սարքավորումը, և նրանք հեռացել են դեպքի վայրից։ Նույն մեխանիզմով մեկ այլ բանկոմատից հաջողվել է դուրս բերել միայն որոշ մասը՝ 1.440.000 ՀՀ դրամը՝ 1.000, 5.000, 10.000 և 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքներով քառասունական թղթադրամներով, իսկ երրորդ փորձի ժամանակ՝ բանկոմատի դիմային դետալը վնասելուց հետո, հայտնաբերվել են բանկոմատների անվտանգությունն ապահովող աշխատակիցների կողմից, և հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով:

Взорванный банкомат на улице Сарьяна - Sputnik Արմենիա
Բանկոմատից գողություն կատարողն աշխատում է «Հրազդան» ՔԿՎ–ում

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 42-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ), 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, ինչը խոշոր չափերի վնաս է պատճառել), իսկ 41-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Երկու մեղադրյալների մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան։

Լրահոս
0