ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի –Sputnik. Անօթևան կինը Մարսելի սրճարաններից մեկում աղաթթու է լցրել այցելուների վրա։ Այս մասին հայտնում է France Info–ն։
Շաբաթ երեկոյան Ֆրանսիայի բարերը և սրճարանները մարդաշատ են լինում, կինը մոտեցել է տեղի բնակիչների շրջանում հայտնի հաստատություններից մեկին և աղաթթվով շիշը նետել այցելուների ուղղությամբ։
L’angle Jean Ballard / rue Francis Davso est bouclé à #Marseille après un jet d’acide par un passant sur les clients à la terrasse du bar l’Unic. Les marins pompiers sont sur place. pic.twitter.com/mUg0rHP7ix
— Guillaume Jesberger (@Jesberger) 17 ноября 2018 г.
Միջադեպի հետևանքով 6 մարդ է տուժել։ Բարեբախտաբար, նրանք թեթև վնասվածքներ են ստացել և հիվանդանոց տեղափոխվել նախազգուշական միջոցներ ձեռնարկելու համար։ Հանցագործի արարքի դրդապատճառները հայտնի չեն։
Ֆրանսիայի գլխավոր նավահանգստային քաղաքում կնոջը ճանաչում էին, նա մշտապես զբոսնում է քաղաքի կենտրոնում և ոչ ադեկվատ վարք դրսևորում։ Իսկ թե որտեղից է կինը ձեռք բերել այդ վտանգավոր թթուն, կպարզի քննությունը։