00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆիլիպ, բայց ոչ Կիրկորով. ինչպես է «բուլղարահայը» «խաղաղ հեղափոխություն» իրականացնում

© Sputnik / А. Величков / Անցնել մեդիապահոցПамятник Царю-Освободителю на площади Народного собрания.
Памятник Царю-Освободителю на площади Народного собрания. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆիլիպ Այվազյանը Բուլղարիայում առողջ սննդի և առանց ագրեսիայի կյանքի ամենահայտնի քարոզողներից մեկն է։ Այդ ամենին նա հասել է սեփական փորձով։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի –Sputnik, Արամ Գարեգինյան. Արդյո՞ք հայ է Ֆիլիպ Կիրկորովն, ու ի՞նչ է նա մտածում այդ մասին։  Այս «մեծ գաղտնիքը» բացելու համար 90-ականներին (ինչպես նաև դրանից հետո) գլուխ էին կոտրում հայերից շատերը։ Նրանք «տառապեցին» այնքան, մինչև վերջանական հիասթափվեցին։ Իսկ ահա նրա հայրենակից Ֆիլիպ Այվազյանի հետ ամեն ինչ իսկզբանե պարզ էր` նա հայ չէ։

Սակայն նրանից հիասթափվելն անհնար է։ Ծնվել է նա Բուլղարիայի Ռազսոհա գյուղում, Ստարա–Պլանինայի լեռներում։ Այսօր ապրում է Ռուսե քաղաքում։ Այնտեղ գլխավորում է առողջ ապրելակերպի ասոցիացիան, որի մեջ մտնում են մոտ 40 ընկերություն։  Միասին նրանք սկսել են իրականացնել «Ազ ժիվեա» («Ես ապրում եմ») արշավը, գրում է բուլղարական «Янтра днес» պարբերականը։

Թխվածքաբլիթներ` պատրաստված կակաոյից, քունջութից և վայրի ցորենից. այս նորույթը նրանք առաջարկում են Բուլղարիայի դպրոցներում։ Իսկ բուհերում արդեն առողջ խոհանոցի վարպետության դասեր են անցկացնում։ Առողջ ապրելակերպի և սննդի իր փորձի մասին Այվազյանը (որն իրականում Այվազյան չէ) պատմում է նաև թրեյնինգների ժամանակ։

Это Двор Кириллицы в городе Плиска - Sputnik Արմենիա
Նախագիծ Բուլղարիայում․ ինչու է հայը ՌԴ արտգործնախարարությանը «Կիրիլիցայի պալատ» կանչում

Իրականում նրա անունը Ֆիլչո Քրիստով է։ 80-ականների վերջին նա գյուղից տեղափոխվեց Բուրգաս։ Այստեղ ուսանող Ֆիլչոն գումար վաստակելու համար տաքսի էր քշում։ Այնուհետև աշխատանքի անցավ մի հայի մոտ, որը ընկույզ էր վաճառում։ Հետո որոշեց սեփական խանութը բացել։

Եթե ընկույզ գնել` ապա հայերից, այսպես էին մտածում քաղաքում։ Եվ որպեսզի շուկայում հաջողության հասնի, Ֆիլչոն զուտ հայկական խորամանկության դիմեց. իր խանութը կոչեց «Хайвазиян» (այդպես է ազգանունը գրվում բուլղարերեն)։ Որպես օրինակելի «հայ», Ֆիլչոն ընդլայնեց բիզնեսն ու ընկույզի մաքրման արտադրամաս բացեց Բուլղարիայի հյուսիսում գտնվող Սլիվո պոլե գյուղում։

Այդ ժամանակ արդեն նրան բոլորը գիտեին որպես Այվազյան։ Ինչի համար էլ նա ստիպված եղավ «վճարել»։

«Ինձ անընդհատ Այվազյան էին կոչում։ Իսկ ես հոգնել էի բոլորի ասել, որ իրականում դա իմ ազգանունը չէ։ Եվ, ի վերջո, ես որոշեցի Այվազյանը պաշտոնապես գրանցել որպես իմ ազգանուն», – ժպտում է Այվազյանը։

Բուլղարացիների մոտ Ֆիլչոն Ֆիլիպի փաղաքշական ձևն է։ Սակայն շատերն օգտագործում են այն որպես առանձին անուն (ինչպես օրինակ` Նորայր և Նորիկ հայերի մոտ)։ Ֆիլչոյի կյանքում նոր շրջադարձ եղավ` նա Ֆիլիպ դարձավ։

2001 թվականին նա Ուկրաինայում էր, արևածաղկի սերմեր էր գնում։ Որոշեց մնալ այստեղ մի քանի տարի և իր ընկերությունը հիմնեց։ Ուկրաինացիները նրան Ֆիլիպ անվանեցին (Կիրկորովի նման)։ Այդպես նա դարձավ Ֆիլիպ Խայվազիյան (Այվազյան)։ Այստեղ նրա կյանքում նաև (չզարմանաք) երրորդ փոփոխությունը տեղի ունեցավ, այս անգամ արդեն` չինացիների կողմից։

© Sputnik / Яков Берлинер / Անցնել մեդիապահոցՌուսե քաղաքի Ազատության հուշարձանը
Ֆիլիպ, բայց ոչ Կիրկորով. ինչպես է «բուլղարահայը» «խաղաղ հեղափոխություն» իրականացնում - Sputnik Արմենիա
Ռուսե քաղաքի Ազատության հուշարձանը

Նրանց հետ Այվազյանը ծանոթացել էր բիզնեսի բերումով։ Հենց չինացիները նրան պատմեցին առողջ ապրելակերպի մասին։ Ֆիլիպը հետևեց այդ խորհուրդներին, բայց «չինական» փոփոխությունն ավելի տեսանելի ու տպավորիչ դարձավ, քան «հայկականն» ու «ուկրաինականը»։ Նա փոխեց սննդակարգը, 14 կգ նիհարեց, սկսեց սպորտով զբաղվել և դադարեց ճնշման դեմ դեղորայք օգտագործել։

Իր վրա նման փոփոխություններ տեսնելով` Ֆիլիպը որոշեց իր փորձով ուրիշներին էլ վարակել։  Աստիճանաբար նա դարձավ Բուլղարիայի ամենահայտնի դիետոլոգներից մեկը։ Ռուսե քաղաքում նա տնական թխվածքների փուռ բացեց։ Այստեղ միայն տեղական մթերքներ և բնական խմորիչ են օգտագործում։ Բացի այդ, այստեղ նա սննդային խորհրդատվության կենտրոն հիմնեց։

Քրիստով–Այվազյանը հին ազգային խոհանոցի ջատագով է։ Նա հին բուլղարական բաղադրատոմսերով խոհարարական գրքեր է հավաքում։  Բայց դրանց միջի բաղադրիչներն ավելի առողջ բաղադրիչներով է փոխարինում։

Իսկ մի քանի տարի առաջ Ֆիլիպը 14 կամավոր հավաքեց, որոնց հետ անվճար դասընթացներ անցկացրեց։ Նրանցից յուրաքանչյուրը վեց ամսվա ընթացքում 5-10 կգ քաշ գցեց։ Ընդ որում` փոխվեց ոչ միայն նրանց մարմնի, այլ նաև հոգևոր սնունդը։

Ժամանակակից աշխարհում ագրեսիան շատ է, մարդը շատ արագ է տրվում ատելության, չարության, անհանգստության, անվստահության զգացումներին։ Մեդիտացիան օգնում է հաղթահարել դրանք։ Իսկ եթե հոգին առողջ լինի առողջ կլինի նաև մարմինը, համոզված է «բուլղարահայը»։

Լրահոս
0