00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընտրություններին որևէ ռևանշ և «հակահեղափոխություն» չի լինելու. քաղաքագետը բացատրել է`ինչու

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Армении Никол Пашинян встретился в столичном кафе с руководителем фракции РПА Ваграмом Багдасаряном (1 октября 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян встретился в столичном кафе с руководителем фракции РПА Ваграмом Багдасаряном (1 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքագետը քննադատել է ՀՀԿ–ի համամասնական ցուցակը` նշելով, որ այն չի համապատասխանում «ռեբրենդինգի» ու ընդդիմություն դառնալու «տրանսֆորմացիայի» տրամաբանությանը։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի –Sputnik, Աշոտ Սաֆարյան. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և նրա ներկայացրած քաղաքական ուժը առաջիկա ընտրական գործընթացներում որևէ լուրջ դիմադրության չեն հանդիպի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

«Որևէ հակամիջոց, որևէ ռևանշ չի լինելու։ Ժամանակը ցույց տվեց, որ հակահեղափոխության, ռևանշիստական տրամադրությունների մասին խոսակցությունները զուտ խոսակցություններ են։ Չեմ կարծում, որ կան ուժեր, որոնք կցանկանան և ի վիճակի կլինեն որևէ կերպ խարխլել իրավիճակը», – նշեց Սարգսյանը։

Республиканская партия Армении (РПА) - Sputnik Արմենիա
ՀՀԿ-ն հրապարակեց ընտրական ցուցակը

Փորձագետը քննադատեց ՀՀԿ–ի համամասնական ցուցակը` նշելով, որ ցուցակը չի համապատասխանում «ռեբրենդինգի» ու ընդդիմություն դառնալու «տրանսֆորմացիայի» տրամաբանությանը, ինչի մասին բազմիցս խոսել են հանրապետականները։

«Ակնհայտ է, որ Հանրապետական կուսակցությունը դադարել է գոյություն ունենալ։ Խոշոր սեփականատերերը վաղուց հեռացել են կուսակցությունից` զրկելով նրան լուրջ ֆինանսական ռեսուրսներից։ Հասկանալի չէ, թե նման պայմաններում ինչի վրա են նրանք հույս դնում», – ասում է մեր զրուցակիցը։

Նա գրեթե համոզված է, որ եթե ՀՀԿ–ն ԱԺ չանցնի, ապա երկու օր անց Մելիք–Ադամյանի իրենց գրասենյակում հազիվ թե հնարավոր լինի 5 հոգի հավաքել։ ՀՀԿ–ին միակ կապող գործոնն այժմ մի քանի մանդատ ստանալու ձգտումն է։

ՀՀԿ–ն հիմնականում հույսը դնում է օրենքի ուժով խորհրդարան անցնելու վրա, քանի որ հազիվ թե նրանք կարողանան հաղթահարել կուսակցության համար պահանջվող 5%–անոց շեմը։ Գործող Ընտրական օրենսգիրքը խորհրդարանում առնվազն 4 ուժի առկայություն է պահանջում։ Եվ եթե ՀՀԿ–ն չկարողանա հաղթահարել 5%–ի շեմը, ապա նա կարող է խորհրդարան անցնել օրենքի պահանջով։

Выборы совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Առանց այլընտրանքի ընտրություն, կամ ինչու այլևս պետք չեն նախընտրական ծրագրերը

Սարգսյանը դժվարացավ ասել, թե արդյոք խորհրդարան կանցնեն «Ելք» դաշինքից Փաշինյանի նախկին համախոհները։ Խոսքը «Լուսավոր Հայաստանի» և «Հանրապետության» մասին է։ Նրանց ճանապարհներն այս ընտրություններում բաժանվեցին, ինչը փորձագետի կարծիքով, կհանգեցնի միայն ընտրազանգվածի մասնատմանն ու փոշիացմանը։

Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը Սարգսյանը տարատեսակ մարդկանց ցուցակ է համարում։

«Հասկանալի է, որ ցուցակը կազմվել է «թավշյա հեղափոխության» ալիքի վրա։ Այն մարդկանց ցանկ է, որոնց շարքում կան ինչպես բավական պատրաստված կադրեր, այնպես էլ բացարձակ պատահական դեմքեր», – ավելացրեց նա։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրություններին 11 քաղաքական ուժ կմասնակցի` «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Մենք» դաշինքը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Նախընտրական արշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին։

Լրահոս
0