00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արխիվային ժապավեններն այրում էին հանուն արծաթի. անհավանական գողություններ «Հայֆիլմից»

© Sputnik / Petros LagesyanОператор Левон Атоянц
Оператор Левон Атоянц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորհրդային միությունում Համո Բեկնազարյանի անվան հայտնի «Հայֆիլմը», որտեղ տարեկան 4 ֆիլմ էր նկարահանվում, արդեն երկար տարիներ է ինչ անկում է ապրում։ Հայրենական կինեմատոգրաֆիայի կորիֆեյ Լևոն Աթոյանցը պատմել է «Հայֆիլմի» գողությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի –Sputnik, Դավիթ Գալստյան. «Հայֆիլմ» կինոստուդիան մաս–մաս սկսել էին թալանել Խորհրդային Միության գոյության մայրամուտին արդեն, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է լեգենդար կինոօպերատոր Լևոն Աթոյանցը։

Նրա խոսքով` «Հայֆիլմում» բացառիկ կոլեկտիվ էր աշխատում։  Աթոյանցը եղել է ԽՍՀՄ բոլոր կինոստուդիաներում, սակայն ասում է, որ Հայաստանում այն լավագույնն էր։ Ստուդիայի գոյության առաջին տարիներին, տարվա ընթացքում 4 ֆիլմ էր նկարահանվում, այնուհետև` 8-12 գեղարվեստական կինոնկար։ Այնտեղ 400 քմ տարածք ունեցող երկու մեծ տաղավար կար։ Միության լավագույն տեխնիկան ունեին։

Автопарк опального генерала Манвела Григоряна - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանի ավտոտնակի մի քանի ավտոմեքենաները «Հայֆիլմին» էին պատկանում

Միության գոյության վերջին տարիներին խառնաշփոթը ներթափանցեց նաև կինոստուդիա։ Աթոյանցի խոսքով` «Հայֆիլմն» այնպես էին թալանում, կարծես այդպես էլ պիտի լիներ։ Ամեն ինչ սկսվեց մանրուքներից, սկզբում տարան ժապավենները. վաճառում էին դրանք հրապարակներում կանգնած լուսանկարիչներին։

Այնուհետև սկսեցին գողանալ 20-30–ականների արխիվային ժապավենները։ Դրանք այրում էին` արծաթ ստանալու համար։ Բանը հասնում էր նրան, որ զանգահարում էին իրեն, ու հարցնում` էլ ժապավեն չկա՞։  Այնուհետև գործը հասավ սառնարաններին, հին  մեքենաներին։

«6 ֆայտոն ունեինք, 6 ձի, հին մեքենաներ. ամբողջն անհետացավ։ Չգիտեմ, թե ուր կորավ երկթև ինքնաթիռը», – պատմեց Աթոյանցը։

Նրա խոսքով` «Հայֆիլմին» ավելի քան 100 հին ավտոմեքենա էր պատկանում, այդ թվում ГАЗ-32 բեռնատարներ և հին ГАЗ М-1–եր։

«Երբ ցույց տվեցին Մանվել Գրիգորյանի ավտոտնակը, ճանաչեցի մեր 3-4 ավտոմեքենաները` «Պոբեդան», «ԶԻՄ»–ը, խորհրդային ռազմական «Վիլիսը» (ГАЗ)։ Եվս մեկ ավտոմեքենա հաստատ մեր ավտոտնակից էր», – ասաց Աթոյանցը։

«Հայֆիլմը» թալանում էին կինոստուդիայի ղեկավարության թողտվությամբ։ Փոխվում էին նախարարները և տնօրենները, վերանում էր կարգուկանոնը։ Ռելսերը, սայլակները և մյուս տեխնիկան ժամանակավոր հանձնում էին, այնուհետև անհետ կորչում։

© Sputnik / Aram NersesyanԿինոօպերատոր Լևոն Աթոյանց
Արխիվային ժապավեններն այրում էին հանուն արծաթի. անհավանական գողություններ «Հայֆիլմից» - Sputnik Արմենիա
Կինոօպերատոր Լևոն Աթոյանց

Տեղի ունեցողի դեմ միայն մի քանի մարդ էր կռիվ տալիս, այդ թվում ինքը` Աթոյանցը, սակայն իրավիճակը դա չէր փրկում։ Նրանք դեմ էին նաև «Հայֆիլմ» կինոստուդիայի շենքը վաճառելուն։ Շատերին փողով լռեցրեցին։

«Հայֆիլմը» սեփականաշնորհեցին 2003-2004 թվականներին 600 հազար դոլարով։ Ընդ որում, օպերատորի խոսքով, միայն տարածքը միլիոններ արժեր, էլ չենք խոսում շենքերի և ավտոտնակի մասին։

«Մինչ օրս չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես իշխանությունները նման հիմարություն թույլ տվեցին», – ցավով նշում է Աթոյանցը։

Նրա կարծիքով` ստուդիան դեռ պահպանում է իր ներուժը։ Հայաստանը փոքր է, սակայն այս փոքր հողի վրա և՛ լեռներ, և՛ անապատ, և՛ «ծով» կա, նկարահանումների համար հեռու գնալ պետք չէ, այստեղ կարող են ֆիլմեր նկարահանել նաև օտարերկրացիները։

«Կարելի էր բիզնես անել, երկիրը կարող էր հսկայական գումարներ ստանալ։ Ի դեպ, իրանցիներ էին եկել, հետաքրքրվում էին», – նշեց Աթոյանցը։

Նրա խոսքով` այն, որ «Հայֆիլմ» կինոստուդիայի վերականգնման համար մեծ գումարներ են անհրաժեշտ` իրականությանը չի համապատասխանում։ Անհնար ոչինչ չկա։

Народный артист Грузинской ССР Котэ Махарадзе (справа) с народной артисткой СССР актрисой Софико Чиаурели (слева) за беседой. - Sputnik Արմենիա
Ծածկագիր Սոֆիկոյի համար. ինչպես էր սիրեցյալը ժամադրության տեղն ու վայրը հայտնում եթերում

«Բետոնե պատերով հսկայական տարածքն արդեն իսկ միլիոններ արժե, նույնը վերաբերում է շենքերին։  Կինոտեխնիկա է հարկավոր` 5-6 գերժամանակակից տեսախցիկ, մոնտաժային հնարավորություններ, համակարգիչներ», – ասաց Աթոյանցը։

Աթոյանցը կարծում է, որ եթե իսկապես «ամեն ինչ կարգի հրավիրվի», ներդրողներ կգտնվեն։ Կինոօպերատորը նշում է նաև, որ մի քանի տարի առաջ վերականգնված Կինոյի տունը հայ կինեմատոգրաֆիստների միջազգային տուն պետք է դարձնել։

Այն, ըստ նրա, պետք է «կինոյի ոլորտում արտգործնախարարության» շենք դառնա։ Եվ այդ ժամանակ կվերականգնվի կինոյի ոգին։

Հիշեցնենք` «Հայֆիլմը» սեփականաշնորհել են 2003-2004 թվականներին։ Այն վաճառել էին «CS Media city» հոլդինգի մաս կազմող «Armenia Studios» ընկերությանը։ Ստուդիայի նոր տերերը, պայմանագրի համաձայն, պարտավորվել էին 10 տարվա ընթացքում 70 մլն դոլար ներդնել։ Ենթադրվում էր, որ տարեկան 4 գեղարվեստական, 3 մուլտիպլիկացիոն և 5 կարճամետրաժ ֆիլմ պետք է նկարահանվեր։

Սակայն գրեթե 10 տարում ոչ մի ֆիլմ չնկարահանվեց։ Այս տարիների ընթացքում շենքն անպետք դարձավ, նույնիսկ կահույքն ու սարքավորումները դուրս հանեցին։

2015 թվականի ամռանը ստուդիան վերադարձրեցին պետությանը, քանի որ սեփականատերերը 10 տարվա ընթացքում խոստացած ներդրումները չկատարեցին, ինչպես նաև չկատարեցին ֆիլմերի թվայնացման հետ կապված իրենց պարտավորությունները։ Սակայն դրանից հետո էլ «Հայֆիլմի» ճակատագիրը չփոխվեց։

 

Լրահոս
0