ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ Մոսկվայի Կապոտնյա շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանում խոշոր հրդեհ է բռնկել։ Ականատեսները հրապարակում են հրդեհի կադրերը։
Դեպքի վայր են մեկնել 30 միավոր տեխնիկա և 120 մարդ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ձեռնարկությունում հրդեհվել է նավթաթորման սարքն ու այրման վառարանը։ Ավելի վաղ Մոսկվայի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը հայտնել էր ՌԻԱ Նովոստիին, որ Կապոտնյայում գտնվող նավթավերամշակման գործարանում հրդեհի 2 օջախ են գրանցել։ Նա ավելացրել էր, որ դրանց միջև տարածությունը 50 մետր է։
Посмотреть эту публикацию в Instagram#утро добрым не бывает 😖 #марьино #пожар #завод #капотня #юваомосква #ювао #fire #moscow