ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Սարալանջի փողոցը` Արմենակյան փողոցից մինչև Լիսինյան-Գլինկա փողոցների խաչմերուկ, ժամանակավորապես փակ կլինի։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Փողոցը փակ կլինի նոյեմբերի 18-ին` ժամը 12:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար` նշելով, որ այդ ճանապարհահատվածում մաքրման աշխատանքներ են իրականացվելու։