00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի խիստ հռետորաբանությունը․ ի՞նչ անել ՀՀԿ-ի «մեխի» ու ՀԱՊԿ-ի «նալի» արանքում

© Photo / official site of the Prime minister of RAИ.о. премьер-министра Армении Никол Пашинян и президент Беларуси Александр Лукашенко на заседании Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана
И.о. премьер-министра Армении Никол Пашинян и президент Беларуси Александр Лукашенко на заседании Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ–ի արտահերթ ընտրությունն արդեն քթի տակ է, և այդ առումով Նիկոլ Փաշինյանի խիստ հռետորաբանությունը նաև նախընտրական քարոզարշավին ընդառաջ լրացուցիչ դիվիդենտներ ստանալու նպատակ ունի։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Հայաստանը պետք է պայքարի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև 2020 թվականը պահելու համար, ու այդ առումով տեղին էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խիստ հայտարարությունը` ուղղված կազմակերպության որոշ գործընկերներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Грант Мелик-Шахназарян  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մելիք–Շահնազարյան. «Փաշինյանի գնահատականները տեղին էին և անհրաժեշտ»

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը երեկ` նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասել էր․ «Պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը»։ Հիշեցնենք` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել էր կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ:

Մելիք–Շահնազարյանի խոսքով՝ ժամանակին ՀԱՊԿ-ի նախագահությունն ընդունելիս Հայաստանը ռազմավարություն էր մշակել, որի հիմնական նպատակը ՀԱՊԿ-ի գործունեության ուղղվածությունը դեպի մեր տարածաշրջան բերելն էր։ Համապատասխանաբար Հայաստանի համար կարևոր է ՀԱՊԿ-ի ներուժն օգտագործել Ադրբեջանի հետ հակամարտությունում։ Վերջին 7 ամիսների ընթացքում Հայաստանը փաստացիորեն չի զբաղվել այդ հարցերով, հիմնականում՝ ներքաղաքական պատճառներով։

«7 ամսվա մի մասն էլ կոնֆլիկտ ենք ստեղծել ՀԱՊԿ–ի հետ` ձերբակալելով գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Դա կոպիտ սխալ էր, որի հետևանքով մենք թուլացրինք մեր դիրքերն այդ կառույցում։ Բայց հիմա դիրքերը վերականգնելու հնարավորություն կա, որովհետև Բելառուսի հաշվետվություններն իսկապես ստորացուցիչ էին։ Չի կարելի թույլ տալ, որ մասնակից երկրի նախագահը հաշվետու լինի Ադրբեջանին», - նշեց Մելիք-Շահնազարյանը։

Начальник управления информации и цифровой дипломатии (пресс-секретарь) МИД Анатолий Глаз - Sputnik Արմենիա
Երևի պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել. Բելառուսի ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանել է Փաշինյանին

Նա կարծում է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնի փոխանցումը Բելառուսին անհնար է առանց Հայաստանի համաձայնության, քանի որ նման հարցերը կոնսենսուսով են լուծում։ Նույնը վերաբերում է Ադրբեջանին ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ տալուն, ինչին, որոշ տեղեկություններով, ակտիվորեն սատարում են Բելառուսի ու Ղազախստանի նախագահները։

«Հիմա Հայաստանը ՀԱՊԿ-ում Բաքվի կարգավիճակի դեմ խոսելու ու Բելառուսի ներկայացուցչին գլխավոր քարտուղար նշանակելու դեմ լուրջ պատճառներ ունի», - նշեց փորձագետը։ Բայց այստեղ շատ բան կախված է Փաշինյանի սկզբունքայնությունից ու հետևողականությունից։

Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի կարծիքով՝ ՀԱՊԿ-ի ստեղծման պահից ի վեր ակնհայտ էր, որ կառույցում ներառված երկրները տարբեր շահեր ունեն։ Տվյալ դեպքում նրանց միավորում է Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունը անվտանգության ոլորտում։

«ՀԱՊԿ երկրներից յուրաքանչյուրի համար Ռուսաստանը ազգային անվտանգության ապահովման հարցում առանցքային դերակատարություն ուհի։ Իսկ առանց Ռուսաստանի` կազմակերպության մյուս անդամները միմյանց հետ այդքան ակտիվ չեն համագործակցում։ Ու ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցի շուրջ տարաձայնություններն ուղղակիորեն արտացոլում են այդ միասնության բացակայությունը», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

И.о. премьер-министра Армении Никол Пашинян и президент Беларуси Александр Лукашенко на заседании Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա
Ի՞նչ իրավունքով. Փաշինյանը հարցեր ունի Բելառուսի և Ղազախստանի նախագահներին

Միաժամանակ Փաշինյանի հայտարարությունը պետք է դիտարկել նաև ներքաղաքական կոնտեքստում։ Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Փաշինյանի ու նրա ընդդիմախոսների համար ներքաղաքական վիճաբանությունների գործիք է դարձել։ Մասնավորապես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները վարչապետի պաշտոնակատարին մեղադրում են դիվանագիտական ձախողման ու Հայաստանի շահերը պաշտպանել չկարողանալու մեջ։

Հարությունովի խոսքով՝ ԱԺ ընտրությունները մոտ են, ու այդ առումով Նիկոլ Փաշինյանի խիստ հռետորաբանությունն ուղղված է նաև նախընտրական քարոզարշավին ընդառաջ լրացուցիչ դիվիդենտներ ստանալուն։ Միաժամանակ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված ճգնաժամը գնալով ավելի արհեստական է դառնում. ակնհայտ է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանի համար անվտանգության առումով ոչ մի էական խնդիր չի լուծում, ու Հայաստանում չափազանցում են այդ պաշտոնի նշանակությունը։

Լրահոս
0