00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են հնդիկներն ու ֆիլիպինցիները Հայաստան գալիս․ պարզաբանում են դիվանագետները

© Sputnik / Asatur YesayantsСофи Мхеян на Часе селфи в День независимости Армении (21 сентября 2018)
Софи Мхеян на Часе селфи в День независимости Армении (21 сентября 2018) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հնդկաստանի ու Ֆիլիպինների քաղաքացիները սկսել են ավելի հաճախ գալ Հայաստան։ Արտասահմանյան դիվանագետները վստահ են, որ Հայաստան գալու որոշման վրա մի շարք գործոններ են ազդում։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հնդկաստանի քաղաքացիներին գրավում են, մաքուր օդը, Տաթևի ճոպանուղին, լեռներն ու տարածաշրջանի ամենաանվտանգ երկրի կարգավիճակը։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Մոսկվայում Հնդկաստանի դեսպանատան տնտեսական բաժնի պետի տեղակալ Ջորջ Թոմասը։

Վերջերս Հայաստանում աճել է Հնդկաստանի քաղաքացիների թիվը․ նրանք Երևան են գալիս սովորելու կամ աշխատելու նպատակով։ Թոմասը համարում է, որ հնդիկների գալու պատճառը ցածր գները չեն։

Полиция Армении - Sputnik Արմենիա
Հայաստանում թրաֆիքինգի դեպք է բացահայտվել․ հնդիկը շահագործել է ազգակիցներին. տեսանյութ

«Այդքան էլ ճիշտ չէ այն կարծիքը, թե հնդիկները Հայաստան են գնում, որովհետև կրթությունը կամ զբոսաշրջությունն էժան է։ Դա գործոններից միայն մեկն է։ Մեր հայրենակիցներին նախևառաջ գրավում է անվտանգությունը», - ասաց Թոմասը։

Նրա խոսքով` ծնողները հանգիստ խղճով են երեխաներին Հայաստան ուղարկում սովորելու, որովհետև վստահ են` Երևանում անվտանգ է։

Բնականաբար, գրավում է նաև Հայաստանի կրթության որակն ու միայն ամենավերջում` էժան լինելը։

Հնդկաստանը ձգտում է Հայաստանի հետ հարաբերությունները նոր մակարդակի հասցնել

Թոմասը հույս ունի, որ Հայաստանի ու Հնդկաստանի հարաբերությունները նոր մակարդակի կհասնեն, հատկապես` ԵԱՏՄ երկրների ու Հնդկաստանի միջև ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագիր կնքելուց հետո։

«Բանակցությունները մեկնարկել են։ Հայաստանը ԵԱՏՄ-ում կարևոր տեղ ունի, և մենք հույս ունենք, որ համաձայնագրի ստորագրումը կխորացնի մեր հարաբերությունները միության բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ», - ասաց Թոմասը։

Монастырь на северо-западном побережье озера Севан - Севанаванк - Sputnik Արմենիա
Հնդիկ բլոգերին զարմացրել է Հայաստանը. Times of India-ն ընթերցողին պատմել է Հայաստանի մասին

Նա վստահ է, որ երկու երկրները կարող են սերտորեն համագործակցել նաև մարդասիրական ոլորտում։ Ընդհանուր առմամբ Հնդկաստանը ճկուն քաղաքականություն է վարում նախկին ԽՍՀՄ–ի բոլոր երկրների հետ, բայց դիվանագետն ասում է, որ Հնդկաստանն առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ։

Նա վստահ է, որ երկրների միջև գոյություն ունեցած բոլոր հարցերը կլուծվեն դիվանագիտական ճանապարհով, ու խոսքը միայն ժողովրդական դիվանագիտության մասին չէ։

Թոմասի կանխատեսմամբ՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում հարաբերությունները ավելի սերտ կդառնան, իսկ Հնդկաստանից ներդրումներ գրավելու համար խորհուրդ է տալիս Հայաստանին ազատ տնտեսական քաղաքականություն վարել։

Իսկ ի՞նչ կապ ունի Ֆիլիպինները

Հայաստանը վերջին տարիներին մեծ պահանջարկ ունի նաև ֆիլիպինցիների շրջանում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ֆիլիպինցի դիվանագետ Իդեն Բախին։

Гарни, Армения - Sputnik Արմենիա
«Ախպեր ջան» ու մի քիչ խորոված․ հնդիկները լրջորեն զբաղվում են Հայաստանի գովազդով

Նա հստակ չգիտի՝ քանի ֆիլիպինցի է ապրում ու աշխատում Հայաստանում, բայց վստահ է, որ նրանք գալիս են ոչ միայն նոր երկիր տեսնելու, այլև գումար վաստակելու համար։ Հայաստանում ֆիլիպինցիները հիմնականում աշխատում են սպասարկման ոլորտում։

«Եթե մեր հայրենակիցները գալիս են ձեզ մոտ, նշանակում է, որ նրանց համար համապատասխան պայմաններ կան, այսպես ասած` հարմարավետության գոտի», -ասաց Բախին` պատասխանելով «ի՞նչն է ֆիլիպինցիներին գրավում Հայաստանում» հարցին։

2017 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 մլն 350 հազար 791 մարդ։ Սա 24,3%-ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Ավելացել են այցելությունները Ֆիլիպիններից (398%), Հնդկաստանից (235%), ԱՄԷ-ից (170%), Լիբանանից (41,9%), Ռուսաստանից (33,7%) ու Լեհաստանից (35,2%)։

Միայն այս տարվա հունվար–հունիս ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան են ժամանել 240 հազար 946 զբոսաշրջիկ։ Ավելի շատ են սկսել Հայաստան գալ Վրաստանի, Իրանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի ու Իտալիայի քաղաքացիները։

 

Լրահոս
0