00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևելյան հեքիաթ Գյումրիում կամ ինչպես սիրիահայ երիտասարդը զարմացրեց քաղաքացիներին

© Sputnik / Aram NersesyanВладелец сирийского ресторана в Гюмри Шант Кахведжян
Владелец сирийского ресторана в Гюмри Шант Кахведжян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հալեպից եկած երիտասարդը որոշել է ապրել Գյումրիում ու այնտեղ սեփական գործն է բացել։ Նա հասցրել է սիրել հյուրընկալ քաղաքը և արդեն լեզու է գտել տեղացիների հետ։

Շանթ Քահվեջյանն արդեն երկու տարի է` Հայաստան է տեղափոխվել Սիրիայից։ Նա ընդամենը 22 տարեկան է, բայց հասցրել է երկու պատերազմ տեսնել և կարևոր որոշում կայացնել՝ գալ ու ապրել պատմական հայրենիքում։

Մի քանի ամիս առաջ ռեստորան է բացել Գյումրիում։ Շանթը հույս ունի, որ շուտով Սիրիայում ամեն ինչ տեղը կընկնի, և ինքը կկարողանա գնալ ծնողներին ու երկու եղբայրներին տեսնելու։

Խոստովանում է, որ կարոտում է երկրորդ հայրենիքը, բայց արդեն այնքան է սովորել Գյումրուն, որ իր կյանքն ուրիշ տեղ չի պատկերացնում։ Շանթը չի բացառում գյումրեցի աղջկա հետ ամուսնանալու հնարավորությունը, ասում է` բոլոր հայուհիներն էլ շատ գեղեցիկ են։

© Sputnik / Aram NersesyanՇանթ Քահվեջյան
Արևելյան հեքիաթ Գյումրիում կամ ինչպես սիրիահայ երիտասարդը զարմացրեց քաղաքացիներին - Sputnik Արմենիա
Շանթ Քահվեջյան

«Գյումրին ինձ Հալեպն է հիշեցնում։ Նույնքան փոքր է, ջերմ ու կոլորիտային։ Այս քաղաքներում մարդիկ հյուրընկալ են ու բարի։ Այստեղ գտնում եմ այն, ինչ ինձ պակասում է խոշոր քաղաքներում», - ասում է երիտասարդը։

Գյումրիում ռեստորան հիմնելու գաղափարը հուշել է հոր ընկերը, որն ապրում է Ֆրանսիայում։ Մի քիչ ծանրութեթև անելուց հետո երիտասարդը որոշել է իրագործել գաղափարը։ Սկզբում որոշ բարդություններ են եղել Սիրիայի ու Հայաստանի մշակութային տարբերությունների պատճառով։

© Sputnik / Aram NersesyanՇանթ Քահվեջյանի ռեստորանը
Արևելյան հեքիաթ Գյումրիում կամ ինչպես սիրիահայ երիտասարդը զարմացրեց քաղաքացիներին - Sputnik Արմենիա
Շանթ Քահվեջյանի ռեստորանը

Շանթը ժպիտով է հիշում՝ ինչպես էին մարդիկ զարմացել, երբ քաղցրավենիք է հյուրասիրել նրանց։

Երբ Շանթն ասել է, որ հաստատության հաշվին հաճախորդներին հյուրասիրելն արևելյան ավանդույթ է, իրավիճակը հարթվել է։

«Հյուրերս իմ հաստատությունում պետք է իրենց լավ զգան։ Ես անձամբ մոտենում եմ բոլորին ու հարցնում՝ հավանեցի՞ն ուտեստները, ինչպե՞ս է երեկոն անցնում։ Դա նորմալ է։ Հյուրընկալությունը պետք է բարձրագույն մակարդակի լինի», - ասում է երիտասարդ գործարարը։

Շանթը խոստովանում է, որ ռուսերեն չիմանալու պատճառով երբեմն անհարմար իրավիճակում է հայտնվել։ Պարզվում է՝ որոշ արաբական բառեր անպարկեշտ են հնչում ռուսերեն իմացողների համար։ Շանթն էլ առանց իմանալու ասել է այդ բառերը և ցնցել շրջապատին։ Բայց խոստովանում է, որ շատերն ըմբռնումով են մոտեցել այդ «թերությանը» և ուղղել են իրեն։

© Sputnik / Aram NersesyanՇանթ Քահվեջյան
Արևելյան հեքիաթ Գյումրիում կամ ինչպես սիրիահայ երիտասարդը զարմացրեց քաղաքացիներին - Sputnik Արմենիա
Շանթ Քահվեջյան

Շանթը Գյումրու բարբառի հետ խնդիր չի ունեցել, քանի որ, նրա կարծիքով, շատ նման է արևմտահայերենին։ Երիտասարդը հեշտությամբ հասկանում է գյումրեցիների ասածը, եթե ռուսերեն բառեր չեն օգտագործում։ Թեև այդ առումով էլ մի փոքր առաջընթաց կա․ սիրիահայն արդեն մի քանի ռուսերեն բառ է սովորել ու գրեթե անթերի ասում է «спасибо» ու «хорошо»։ Շանթը վստահեցնում է, որ ռուսերեն ուրիշ բառ չգիտի, բայց խոսելու ընթացքում բազմաթիվ անգամ կրկնում է «вообще» և «кухня» բառերը։

«Գյումրիում ինձ շատ ջերմ ընդունեցին։ Ես բազում ընկերներ ու ծանոթներ ունեմ։ Մշտական այցելուներիցս մեկը՝ Թորոսը, զանգել ու ներողություն էր խնդրում, որ արդեն մեկ շաբաթ չի գալիս։ Ասում է, որ Երևան է գնացել, բայց շուտով անպայման կվերադառնա», - ասում է Շանթը։

Երիտասարդ ռեստորանատերը միայն տեղացի մսագործների հետ չի կարողանում լեզու գտնել։ Նրանք անընդհատ խորհուրդ են տալիս քյաբաբի համար ջլոտ միս վերցնել, իսկ Շանթը համառորեն հրաժարվում է ու վիճում նրանց հետ։

© Sputnik / Aram NersesyanՇանթ Քահվեջյանի ռեստորանում
Արևելյան հեքիաթ Գյումրիում կամ ինչպես սիրիահայ երիտասարդը զարմացրեց քաղաքացիներին - Sputnik Արմենիա
Շանթ Քահվեջյանի ռեստորանում

Խոստովանում է, որ խոհանոցում խիստ է․ բոլոր աշխատողներին ոչ միայն կարգուկանոն է սովորեցրել, այլև ստիպել է համտեսել ճաշացանկում եղած բոլոր ուտեստները։

Նրա կարծիքով՝ մատուցողը պետք է իմանա յուրաքանչյուր ուտեստի համը, որպեսզի կարողանա ճիշտ խորհուրդներ տալ հաճախորդին։ Շանթը պատրաստ է նրանց ավելի շատ վճարել, միայն թե աշխատակիցները ժպտան ու հաճախորդներին բարձր մակարդակով սպասարկեն։

Երևի հենց այդ պատճառով է, որ նրա հաստատություն են այցելում ոչ միայն Շիրակի բնակիչները, այլև հյուրեր են գալիս մայրաքաղաքից։ Այստեղ հաճախ են լինում նաև Շանթի մարտական ընկերները, որոնց հետ ծանոթացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ։ Շանթը մինչ այդ արդեն անցել էր մեկ այլ պատերազմի միջով. Հալեպի հայերի հետ մասնակցել էր քաղաքի ինքնապաշտպանությանը։ Նա իր արարքի մեջ արտառոց ոչինչ չի տեսնում։ Ասում է, որ հայրենիքը պաշտպանելն իր պարտքն է, որը պիտի կատարեր։

Լրահոս
0