ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 6-ից Քրեակատարողական հիմնարկներից փուլ առ փուլ ազատ են արձակվում համաներման տակ ընկած դատապարտյալները:
Ստորև ներկայացված են տվյալներ թե որ ՔԿ հիմնարկից քանի դատապարտյալ է արձակվել.
«Նուբարաշեն» ՔԿՀ – 42
«Արթիկ» ՔԿՀ – 35
«Վանաձոր» ՔԿՀ – 14
«Վարդաշեն» ՔԿՀ – 54
«Գորիս» ՔԿՀ – 14
«Հրազդան» ՔԿՀ – 28
«Աբովյան» ՔԿՀ – 22
«Սևան» ՔԿՀ – 143
«Կոշ» ՔԿՀ – 59
«Արմավիր» ՔԿՀ – 61
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 19
Այսպիսով, ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունից, նոյեմբերի 6-ի ժամը 18:00-ի դրությամբ ազատ է արձակվել 491 դատապարտյալ։