ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Երգչուհի Սիրուշոն օրիգինալ կերպով շնորհավորել է ամուսնուն` Լևոն Քոչարյանին, ծննդյան օրվա կապակցությամբ։
Նա հրապարակել է քնած Լևոնի և իրենց երեխաների լուսանկարը և շատ նուրբ գրառում կատարել։
«Ծնունդդ շնորհավոր, լավ մարդ։ Ամբողջ աշխարհը չէի փոխի քո հետ։ Ամբողջ աշխարհը կփոխենք քո հետ», – գրել է նա։
Երգչուհու լուսանկարը և գրառումը հուզել են բաժանորդներին։ Մի քանի րոպեում գրառումը հավանել են հազարավոր մարդիկ և մի քանի հարյուր մեկնաբանություններ թողել։
«Որքան նուրբ է», «Ինչպիսի գեղեցիկ լուսանկար», «Կախարդական է», «Ինչպիսի զգացմունքային լուսանկար», – գրել են նրա բաժանորդները` միանալով երգչուհու շնորհավորանքներին։
Նշենք, որ Սիրուշոն այդքան ակտիվ չէ սոցիալական ցանցերում։ Նա հիմնականում գովազդում է զարդերի իր ապրանքանիշը և ներկայացնում համերգները։