ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի շրջանների զգալի մասում նոյեմբերի 16-17-ը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
Նոյեմբերի 18-ից 20-ն ընկած ժամանակահատվածում առանց տեղումների եղանակ կլինի։
«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Երևանում նոյեմբերի 16-ին և 17-ին կարճատև անձրև կտեղա, 18-ից 20-ը տեղումները կդադարեն։
Այսօր` նոյեմբերի 16-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կկազմի 11-13, գիշերային ժամերին` 5-7 աստիճան տաքություն։