00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դու չե՛ս անցնի». թանգարանի աշխատակցի և արվեստասեր կատուների պայքարը. տեսանյութ

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցКошки породы британская на международной выставке «Жемчужное шоу кошек» в конгрессно-выставочном центре "Сокольники"
Кошки породы британская на международной выставке «Жемчужное шоу кошек» в конгрессно-выставочном центре Сокольники - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկու բավական համառ կատուներ երկար տարիներ փորձում են մտնել ճապոնական Օնոմիտի քաղաքի արվեստի թանգարան։ Արվեստասերներին ճանապարհին կանգնած է անվտանգության տարեց աշխատակիցը, որն ամեն անգամ փափկամազիկներին դուրս է հրավիրում։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Կատվազգիների երկու ներկայացուցիչներ մի քանի տարի փորձում են մտնել Ճապոնիայի Օնոմիտի քաղաքի թանգարան։ Սակայն կենդանիների փորձը ձախողվում է, թանգարանում կարգուկանոնին հետևում է տարեց պահակը, որին անհնար է շրջանցել։

Կատուների և թանգարանի հնաբնակի դիմակայության պատմությունը հայտնի է դարձել օրերս, Ճապոնիայի գրեթե ամբողջ բնակչությունը հետևում է պահակի և երկու կատվի «պատերազմին»։

Կատուները նույնիսկ սեփական ալիքն ունեն Twitter–ում, որտեղ հրապարակվում են փափլիկ արարածների և նրանց «հավերժ թշնամու» լուսանկարները։

Ամեն ինչ սկսվել է 2016թ–ի ամռանը, երբ ճապոնական հեռավոր քաղաքում բացվել է լուսանկարիչ Միցուակի Իվագոյի ցուցահանդեսը, որը նկարել է երջանիկ կատուների արևի շողերի մեջ։

Թափառական սև կատուն գնացել է թանգարան և փորձել ներս մտնել։ Քանի որ կենդանիների մուտքը թանգարան արգելված է, պահակները ստիպված են եղել քշել կենդանուն։ Դրանից հետո սև կատուն անընդհատ փորձում է կենտրոնական մուտքից մտնել թանգարան։ Որոշ ժամանակ անց նրան է միանում շիկակարմիր կատու։

Հիմա արդեն երկու կատուները համատեղ ջանքերով փորձում են շաբաթական առնվազն երկու անգամ ներս մտնել։ Կենդանիները նույնիսկ ցանկացել են ուրիշ ճանապարհով մտնել թանգարան, բայց զգոն պահակը թույլ չի տվել։

Թանգարանը հուշանվերներ է թողարկել` ի պատիվ կատուների։ Համառ հերոսներին նույնիսկ անուններ են տվել. սև կատվին անվանել են Քեն տյան, իսկ շիկակարմիրին` Գոու տյան։

2018թ–ի հոկտեմբերին թանգարանը սեր է խոստովանել երկու հավատարիմ «ոչ հաճախորդներին»։ Սոցիալական ցանցերում օգտատերերը կատակել են, որ կենդանիները չեն կարող նույնիսկ տեսնել, թե ինչ են արել իրենց պատվին. նրանց այդպես էլ թույլ չեն տվել մտնել շենք։

Լրահոս
0