00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվ ինչպե՞ս եմ ես ապրելու. երգչուհի Ռոզի Արմենն ուզում է տուն կառուցել Հայաստանում

© Sputnik / Aram NersesyanПевица Рози Армен на площади Республики (8 мая 2018). Еревaн
Певица Рози Армен на площади Республики (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սա ամբողջ աշխարհի հայերին ուղղված Նիկոլ Փաշինյանի կոչի արձագանքը չէ, այլ Հայաստանում հող գնելու վաղեմի երազանք, բայց ֆրանսահայ երգչուհին շատ է հարգում երկրի առաջնորդին։

Ալեքսեյ Ստեֆանով, Sputnik

Հայտնի երգչուհի Ռոզի Հովհաննիսյանը, որն ավելի շատ հայտնի է Ռոզի Արմեն կեղծանունով, երբեք չի մոռացել իր արմատները, թեև ծնվել է Փարիզում։ Նրա մայրը` Նվարդը, Անկարայից տեղափոխվել է Ֆրանսիա, հայրը` Խուրշուդը, Նախիջևանից է։ Ծնողները մանկուց Ռոզիի մեջ սեր են սերմանալ հայոց լեզվի և հարազատ մշակույթի հանդեպ։

Վերադառնալ Հայաստան...

«Հիմա իմ երազանքն է հող առնել և տուն կառուցել Արարատ լեռան տեսարանով։ Տունը հատակից առաստաղ հասնող պատուհաններ կունենա, որպեսզի Արարատը երևա այնպես, ինչպես համակարգչի ֆոնային նկարը», – Sputnik–ի թղթակցին պատմեց Ռոզի Արմենը։

«Դուք հետևելու եք Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի` տուն վերադառնալու կոչի՞ն», – հարցնում եմ Ռոզիին։

«Ոչ, այդ երկու իրադարձություններն ընդհանրապես կապ չունեն։ Ես վաղուց էի ուզում հող գնել Հայաստանում և այնտեղ տուն կառուցել։ Չգիտեմ` կարո՞ղ եմ արդյոք մշտապես բնակվել այդ տանը, բայց հաճախ կգնայի։ Առավել ևս, որ այնտեղ շատ ազգականներ ունեմ։ Ընդմիշտ Հայաստան գնալը երևի դժվար կլիներ, ես ամբողջ կյանքիս ընթացքում բնակվել եմ այլ երկրում, սովոր եմ այլ կենսաձևի։ Հասարակ բան. ես վատ եմ խոսում հայերեն և նույնիսկ նամակները չեմ կարողանա կարդալ։ Իսկ նամակներ ստանալու եմ։ Եվ ինչպե՞ս եմ ապրելու այդ ժամանակ», – ասում է Ռոզի Արմենը։

© Sputnik / Arpi BeglaryanՌոզի Արմեն
Եվ ինչպե՞ս եմ ես ապրելու. երգչուհի Ռոզի Արմենն ուզում է տուն կառուցել Հայաստանում - Sputnik Արմենիա
Ռոզի Արմեն

Բայց Փաշինյանի կոչը նա ողջունում է. «Շատ լավ կլիներ, եթե բոլոր հայերը վերադառնային տուն»։ Ռոզի Արմենը շատ է հարգում Հայաստանի առաջնորդին։

«Ես գարնանը Հայաստանում էի, և շատ ժամանակ եմ անցկացրել Փաշինյանի հետ։ Ինձ հրավիրեցին հայտնի դեպքերի ժամանակ, և ես հաճույքով արձագանքեցի. ցանկացա աջակցել Նիկոլին և իմ ժողովրդին», – ասում է Ռոզի Արմենը։

YouTube–ում մի տեսանյութ կա, որում նա բանաստեղծություն է կարդում Փաշինյանի կողքին կանգնած։ Երգչուհին հպարտանում է այդ տեսանյութով։

Ռոզի Արմենը մանկուց սիրել է Հայաստանը, բայց պատմական հայրենիքում առաջին անգամ հայտնվել է 1965թ–ին, երբ ԽՍՀՄ–ում անցկացրած առաջին հյուրախաղերի շրջանակում եղել է երկրի բոլոր խոշոր քաղաքներում։

«Մոսկվա, Երևան, Թբիլիսի, Բաքու, Քիշնև, Օդեսա, Լենինգրադ, Տաշքենդ... Քաղաքները շատ էին։ Ես զարմացել էի, որ ամենուրեք ինձ գիտեին և շատ ջերմ էին դիմավորում։ Բայց ինձնից շատ զարմացած էր ֆրանսիական հեռուստաընկերությունը. չէին հասկանում` ինչպես կարող է ֆրանսուհին այդպիսի հաջողություն ունենալ ԽՍՀՄ–ում։ Նրանք նույնիսկ լրագրողներ էին գործուղել Խորհրդային Միություն և ռեպորտաժ նկարել այդ մասին», – հիշում է երգչուհին։

Հաջողությունը հիրավի վիթխարի էր. ծրագրված 12 համերգի փոխարեն ստիպված էին 28–ը կազմակերպել։ Մի անգամ երգչուհու մոտ կուլիսներ է գնացել մի ռուս լրագրող, որն անգիր է իմացել Ռոզի Արմենի բոլոր երգերը։

«Նա ասաց, որ եթե մի օր ֆրանսերեն սովորի, ապա հենց իմ երգերի շնորհիվ կլինի։ Եվ գիտեք, տարիներ անց ինձ պատմեցին, որ նա սկսել է աշխատել ֆրանսալեզու ամսագրում։ Ստացվում է, որ իմ երգերն օգնել են նրան յուրացնել լեզուն», – հպարտանում է Ռոզի Արմենը։

Այսօր Ռոզի Արմենը հազվադեպ է ելույթ ունենում, հրաժարվում է հրավերներից, բայց «Ուրարտու» մրցանակաբաշխության համար ժամանել է Մոսկվա, որպեսզի երգի Կրեմլի պետական պալատում։

«Չկարողացա մերժել, չէ որ նրանք իմ հայրենակիցներն են», – ասում է նա։

Իր անձի հանդեպ հետաքրքրությունը ստիպում է մտածել համերգային գործունեությունը վերսկսելու մասին։ «Ես առայժմ որոշում չեմ կայացրել, բայց շուտով կթողարկվի ֆրանսերեն երգերի նոր ձայնասկավառակը», – նշել է երգչուհին։

Լրահոս
0