00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օսվենցիմը՝ հանգստավայր. ինչո՞ւ են բանտերի վերանորոգման համար վճարել բանտարկյալները

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցЛагерь смерти Аушвиц Освенцим
Лагерь смерти Аушвиц Освенцим  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բանտերում այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք չեն ոտնահարում դատապարտյալի մարդկային արժանապատվությունը, հաճախ դրվել է հենց այդ դատապարտյալի վրա։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի արդարադատության նախարարության հայտարարած բանտերի վերանորոգումը հերթական առիթն է հիշելու երկրի քրեակատարողական համակարգի վիճակի և կարգերի մասին։ Երկար տարիներ դատապարտյալները մնացել են և շարունակում են մնալ անմարդկային պայմաններում։ Հիմա էլ պարզվում է, որ եթե բանտերի վերանորոգում է իրականացվել, ապա որոշ դեպքերում հենց դատապարտյալների փողերով։ Հազիվ թե հարկ կա բացատրել, թե որտեղից են նրանք փող վերցնում։

Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ բողոքը մասնակի բավարարվեց

Իսկ հիմա կառավարության որոշմամբ երեք քրեակատարողական հաստատություններում վերանորոգմանը հատկացվել է, ընդհանուր առմամբ, 270 միլիոն դրամ։

Ինչպես նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նախկինում ՔԿՀ–ների վերանորոգման համար գումար են հավաքել հենց դատապարտյալները։ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հաստատել է այդ տեղեկությունը, իսկ Փաշինյանը հավելել, որ նման նախադեպերին պետք է վերջ դնել։ Փաշինյանին չհավատալու հիմքեր չկան։ Վարչապետի պաշտոնակատարն անցյալում նստել է բանտում և իր փորձից գիտի ՔԿՀ–ների մասին ամբողջ ճշմարտությունը։ Եվ եթե կառավարությունն ինքը հնչեցնում է գոյություն ունեցող խնդիրները, ապա դա հույս է տալիս, որ իրավիճակը կշտկվի։ Իսկ իրավիճակը, անկեղծ ասած, սարսափելի է։

Խորհրդարանի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ` Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գոյություն ունեցած Օսվենցիմի նացիստական ճամբարը Երևանի «Նուբարաշեն» ՔԿՀ–ի համեմատ ուղղակի հանգստավայր է եղել։ Նրա խոսքով` այստեղ բանտարկյալները հերթով են քնում տեղերի պակասի պատճառով։

Следственный изолятор - Sputnik Արմենիա
Քրեակատարողական հիմնարկները կնորոգվեն, բայց ոչ դատապարտյալների գումարներով

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով` դատապարտյալների կողմից վերանորոգման նպատակով գումար հավաքելը կոռուպցիոն համակարգի վառ դրսևորումն է, որն առկա է համակարգում։ Այն բանտարկյալները, որոնք հնարավորություն ունեն, իրենք են կազմակերպել իրենց խցերի վերանորոգումը։ Դատապարտյալների կենցաղային պայմանները բարելավելու հետ կապված պաշտոնական արգելք չկա։ Բայց արդյունքում այդ փորձը հանգեցրել է որոշակի աստիճանակարգի, սոցիալական բևեռացման և բանտարկյալների միջև անհավասար հարաբերությունների առաջացման։ Բացի այդ, բանտարկյալներից գումար հավաքելը եկամուտների կայուն աղբյուր է ծառայել ՔԿՀ–ների ղեկավարության համար։

«Պետությունը կանաչ լույս է տվել նման արատավոր երևույթներին` չկատարելով իր պարտավորությունները։ Պահելու ընդունելի պայմաններ ստեղծելու գործառույթները, որոնք չեն ոտնահարում դատապարտյալի մարդկային արժանապատվությունը, դրվել է հենց այդ դատապարտյալի վրա։ Ես չեմ ասում, որ դա համատարած երևույթ է եղել, բայց նման դեպքերն իսկապես տեղ են գտել», – ասաց Սաքունցը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Իրավապաշտպանը կարծում է, որ պետբյուջեի միջոցները չբավարարելու մասին հայտարարությունները  մերկապարանոց են և չեն կարող հայկական բանտերում նման բարձիթողի վիճակի արդարացում համարվել։ Պետությունը միշտ ունեցել է միջոցներ, մեկ այլ հարց է, որ դրանք յուրացվել են պաշտոնյաների կողմից, ստվերային տնտեսական գործարքների արդյունքում, դուրս են բերվել երկրից և այլն։ Ավելին, Սաքունցի խոսքով, «Արմավիր» քրեակատարողական հաստատությունը, որը կառուցվել է եվրոպական չափանիշներին համապատասխան և այդ առումով իշխանությունների կողմից ներկայացվում է որպես օրինակելի, շահագործման հանձնելուց 4 տարի հետո սոցիալ–կենցաղային, սանիտարական և կառուցվածքային բնույթի բազմաթիվ խնդիրներ ունի։

Нубарашен УИУ. Незаселенная камера - Sputnik Արմենիա
Փախուստի փորձ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից. մեղադրանք է առաջադրվել 8 անձի

Հոդվածը պատրաստելու ընթացքում Sputnik Արմենիայի խմբագրությանը հայտնի դարձավ դեպքի մասին, որն ակնհայտորեն ցուցադրում է այն խնդիրների առկայությունը, որոնց մասին վերևում խոսել ենք։ Գողություն կատարելու մեղադրանքով քննչական մեկուսարանում կես տարի գտնվող մարդը կանոնավոր կերպով փող է ուզում ընտանիքից, որը փոխանցում են նրա հատուկ հաշվին։ Մեզ չհաջողվեց իմանալ, թե ինչ նպատակով է գումար փոխանցվում։

Սաքունցը դա անհեթեթություն է համարում` նշելով, որ պետությունը պատշաճ կարգով պարտավոր է սննդով, դեղորայքով, հագուստով, անձնական հիգիենայի պարագաներով  ապահովել բանտարկյալներին։

Եթե ազգականները գումար են փոխանցում, ապա դա նշանակում է, որ պետությունը` ի դեմս ՔԿՀ ղեկավարության, առնվազն լիարժեք չի կատարում իր պարտականությունները, իսկ առավելագույնը վկայում է «գողական» աստիճանակարգի և անհավասար հարաբերությունների մասին։

Սաքունցի խոսքով` պատկան մարմինները, ցանկության դեպքում, կարող են և պետք է սեղմ ժամկետում  պարզեն այս իրավիճակը, համապատասխան իրավական գնահատական տան դրան։

Լրահոս
0