ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով Երևան քաղաքի Սասունցի Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը։
Փոփոխության արդյունքում Խորենացու փողոցի կողմից Բելինսկու փողոցով Ռոստովյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկում ձախ եզրային 2-րդ գոտուց կարող են երթևեկել միայն դեպի ձախ՝ նախկինում ուղիղ կամ դեպի ձախ երթևեկելու փոխարեն:
Երթևեկության փոփոխությունը նախատեսված է նոյեմբերի 15-ից։