ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի շրջանների զգալի մասում նոյեմբերի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում սպասվում են տեղումներ: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 5-7 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Երևանում նոյեմբերի 14-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 8-10, գիշերային ժամերին` 2-4 աստիճան տաքություն։