ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Գրող, նկարիչ Սիրուն Երիցյանը Գլենդելի գրադարաններից մեկում ներկայացրել է «Էվոլյուցիան իմ հեղափոխությունն է» գիրքը։ Այս մասին հայտնում է ամերիկյան The Los Angeles Times պարբերականը։
«Նրա երազանքն իրականություն դարձավ», – Սիրունի մտերիմ ընկեր Հարի Մեսրոպյանն ասել է պարբերականին։
2012թ–ին, երբ նա 60 տարեկան է եղել, նրա մոտ սարսափելի հիվանդություն են ախտորոշել` ցրված սկլերոզ, բայց կինը կարողացել է հաղթահարել բոլոր դժվարությունները։ Այս հիվանդությունը, որը վնասում է նյարդային համակարգը, հայուհուն զրկել է խոսելու և գրելու հնարավորությունից։
Посмотреть эту публикацию в Instagram
Սիրունը գիրքը գրել է համակարգչի օգնությամբ, որը «որսում» է աչքերի շարժումը։ Նման սարք ուներ նաև հանճարեղ գիտնական Սթիվեն Հոքինգը, որը հիվանդության զարգացումից հետո գամվել էր հաշմանդամի աթոռին, բայց դա չէր խանգարել, որ նա գիտական բազմաթիվ աշխատանքներ գրի։