ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. «Սիմֆերոպոլ» միջազգային օդանավակայանը մարմնավորում է ծովը, այնպես որ կառույցը ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու պատվին կոչելը լավագույն որոշումն է։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ««Սիմֆերոպոլ» միջազգային օդանավակայան» ՍՊԸ–ի գլխավոր տնօրեն Եվգենի Պլակսինը։
«Հովհաննես Այվազովսկու հայտնի աշխատանքներում պատկերված են Ղրիմի տեսարժան վայրերը, և արդեն մի քանի տասնամյակ հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ այցելում են թերակղզի տեսնելու, թե որտեղ են ստեղծվել համաշխարհային մշակույթի գլուխգործոցները», –ասել է նա։
Ղրիմի բնակիչներին առաջարկել են անվանում ընտրել օդանավակայանի համար և քվեարկել ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու, կայսրուհի Եկատերինա II–ի կամ ծովապետ Պավել Նախիմովի օգտին։ Ակցիայի սկզբնական ցանկում 12 ազգանուն է եղել։ Եզրափակիչ քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 12-30-ը։ Քվեարկել կարելի է «մեկ ձայն – մեկ օդանավակայան – մեկ անուն» սկզբունքով։