00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկու Սերգեյ, երկուսն էլ չեմպիոն. պարզապես հաղթելու մեծ ցանկություն է պետք

© Sputnik / Անցնել մեդիապահոցКоманда "Арарат" (Ереван)
Команда Арарат (Ереван) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Արարատ-73»–ի հայտնի ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն օրեր առաջ տոնեց իր 70-ամյա հոբելյանը։ Վետերանը կարծում է, որ հաջողության է հասնում նա, ով քրտնաջան աշխատում է, ում համար իր գործը (այս դեպքում` ֆուտբոլը) կյանքում ամենակարևոր բանն է։ Գումարած` թիմին և երկրին իր նվիրվածությունը։

Հետաքրքիր է, որ երկու Սերգեյներն էլ` Պողոսյանն ու Բոնդարենկոն, միաբերան ասում են, որ իրենց հաղթանակների գրեթե ամենակարևոր գործոնը երկրպագուների աջակցությունն է։ Նրանց երախտագիտությունը մինչ օրս վառ է, բայց չէ՞ որ ժամանակի ընթացքում այն կարող էր նաև խամրել։

© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Բոնդարենկոն և Սերգեյ Պողոսյանը ««Արարատի» ոսկե գագաթը» հեռուստակամուրջի ժամանակ
Երկու Սերգեյ, երկուսն էլ չեմպիոն. պարզապես հաղթելու մեծ ցանկություն է պետք - Sputnik Արմենիա
Սերգեյ Բոնդարենկոն և Սերգեյ Պողոսյանը ««Արարատի» ոսկե գագաթը» հեռուստակամուրջի ժամանակ

«Մենք` Զանազանյանի հետ մարզումներից հետո, երբ բոլորն արդեն ցրվում էին, մշակում էինք հարվածները, ավարտում էինք միայն այն ժամանակ, երբ մարզադաշտի աշխատակիցները` լուսավորողները, հավաքարարները գալիս էին և խնդրում մեզ ավարտել, քանի որ նրանք տուն են ուզում գնալ։ Դրա համար էլ  հաղթում էինք, իսկ եթե մարզումներից հետո սրճարան գնայինք, ապա հաղթանակներ չէինք տեսնի», – համոզված է Բոնդարենկոն։

Պողոսյանն ասում է, որ նրանք նույնիսկ երազել չէին կարող նման մարզադաշտերի և պայմանների մասին, որոնք կան այսօր` թեկուզ Երևանի Հանրապետական մարզադաշտում։

«Այնուամենայնիվ, «Հրազդան» էր գալիս 70 հազար մարդ, և այդ պայմաններում փորձիր վատ խաղալ», – պնդում է նա։

Ժամանակին ուկրաինացի կինեմատոգրաֆիստները այն «Արարատի» մասին վավերագրական ֆիլմ էին նկարահանել. ֆիլմը կոչվում էր «Բնավորություն»։

Первенство СССР по футболу - Sputnik Արմենիա
«Արարատ 73»-ը 45 տարեկան է. Նիկիտա Սիմոնյանը գիտի` ինչպես կարելի է կրկնել հաջողությունը

Հեղինակները, չգիտես ինչու, որոշել էին պարզել, թե որ քաղաքներից ու գյուղերից են նրա խաղացողները։ Աբրահամյան եղբայրներն ու Իշտոյանը` Լենինականից, Նորայր Մեսրոպյանը` Ապարանից, Մարկարովն ու Անդրեասյանը` Բաքվից, իսկ Երևանը ներկայացված էր «ամենահայ ուկրաինացիով»`  Սերգեյ Բոնդարենկոյով և Ալեքսանդր Կովալենկոյով։

Եվ այստեղ մի բան է մտքիդ գալիս։ Բանն այն է, որ խորհրդային տարիներին ֆուտբոլի առաջնություններում բարձր հաջողությունների հասած բոլոր թիմերից միայն «Արարատն» էր (և մեծամասամբ Թբիլիսիի «Դինամոն»), որ հիմնվում էր բացառապես սեփական կադրերի վրա։ Թիմում, նրա ողջ խորհրդային պատմության ընթացքում, մատների վրա կարելի է հաշվել այլ հանրապետություններից հրավիրված խաղացողների, և նրանց ճնշող մեծամասնությունը, դարպասապահներ էին, որոնց հետ կապված մենք ավանդաբար խնդիր ունեինք։

Այն ժամանակ դա զարմանալի էր Կիևի «Դինամոյի» և Մոսկվայի ակումբների ֆոնին, որոնք կարող էին օգտվել ցանկացած իրենց հավանած խաղացողի հրավիրելու գրեթե անսահմանափակ հնարավորությունից։ 

Իսկ մենք բացառապես «տան» պայմաններում կերտած կադրերով չեմպիոններ էինք դառնում։

Իսկ այդ ամենը հենց այն պատճառով, որ, ինչպես ասում է Բոնդարենկոն, նրանց` «Արարատի» խաղացողների համար, ավելի մեծ պարգև չկար, քան հարազատ մարզադաշտի լեփ–լեցուն լինելու ուրախությունը։

Матч на Кубок СССР между командами Арарат (Ереван) и Динамо (Киев) - Sputnik Արմենիա
Ինչպես Լենինը դարձավ ութերորդ համարի խաղացող. Լևոն Իշտոյանի հոկտեմբերը

Նրան անձամբ, ի դեպ, բազմիցս հրավիրել են Միության տարբեր ակումբներ, հատկապես ջանում էին ուկրաինականները։ Բոնդարենկոն լքեց «Արարտը» միայն մեկ անգամ, այն էլ մի քանի շաբաթով, երբ Արտյոմ Ֆալյանը «Արարատից» տեղափոխվեց մարզիչ աշխատելու Լենինգրադի «Զենիթ», և համոզեց Սերգեյին մեկնել իր հետ։ Բոնդարենկոն գաղտնի, Ֆալյանին ոչինչ չասելով, Երևան վերադարձավ։

Պողոսյանը հիշում է, թե ինչպես պարտված խաղերից հետո տուն վերադառնալիս, բազմիցս մարզական պայուսակով, իրերը ձեռքին սպասում էր ուշ երեկոյին,  որպեսզի երևանյան ամառային օրերին բակի տաղավարներում նարդի խաղացող և զրուցող հարևանները տուն  գնային։ Ամոթ էր, անհարմար.  այո, բացառապես ամեն ինչ հաղթելն անհնար է, սակայն եթե դրան չձգտես, չեմպիոն չես դառնա։

Բացի այդ երկու Սերգեյները մեծ ջերմությամբ հիշում են իրենց բոլոր թիմակիցներին. նաև նրանց, ովքեր այսօր, ցավոք, չկան։

Երբ մարզական թիմը մի մեծ ընտանիքի նման է, այդ ժամանակ հաջողությունն էլ է գալիս` ուրիշների մոտ հյուր չմնալով։  Այդ տղաները շատ էին ուզում չեմպիոն դառնալ, և դարձան, և դա, հավանաբար, ամենադժվարն է հաղթանակների ճանապարհին. շատ ցանկանալ, այնպես ցանկանալ, որ հաղթես։

Լրահոս
0